ՍԱԻԴ Ամին, արաբ պատմաբան: «Արաբների ապստամբությունները 20-րդ դուսումնասիրության մեջ անդրադարձել է նաև հայերի 1915-ի ցեղասպանությանը: Սաիդը նշում է, որ հայերի ցեղասպանությունն իրագործվել է նախապես մշակված ծրագրի համաձայն: Նա համոզված է, որ երիտթուրքերն իրենց զորեղ հակառակորդներ համարելով հայերին ու արաբներին, որոշել են ամեն գնով ջարդել նրանց. «Ստամբուլի կառավարության ղեկավարները, որոնք պանթյուրքիզմի մեծ մարտիկներն էին, վճռեցին, որ հասել է հարմար պահը (նկատի ունի աոաջին հա-մաշխ. պատերազմը) վերջ տալու երկու ամենաուժեղ ազգային շարժումներին՝ արաբական ազգայնականների շարժմանը Սիրիայում, Իրաքում և Հի-ջազում, ու հայկական շարժմանը՝ Արեվելյան Անատոլիայում»: Սաիդը արդարացնում է հայ վրիժառուների գործողությունները, որոնք դատաստան տեսան թուրք, ցեղասպանների (Ջեմալ փաշա. Թալեաթ փաշա ևն) հետ:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am