ՐԱՖՖԻ (Մելիք-Հակոբյան Հակոբ) [1835, գ. Փայաջուկ (Իրանի Սալմաստ  գավառում 1888, Թիֆլիս),  գրող, հրապարակախոս, հասարակական  գործիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական  դպրոցում, ապա սովորել է Թիֆլիսում: Վերադառնալով Պարսկաստան՝  զբաղվել է մանկավարժությամբ և գրակական աշխատանքով: 1857-58-ին ճանապարհորդել է Իրանի և Թուրքիայի հայկական գավառներում,  գրառել իր հարուստտպավորությունները ժողովրդի սոցիալական վիճակի, նիստուկացիվ երաբերյալ և հետագայում, որպես կենդանի  վկայություններ, օգտագործել իր վեպերում: 1875-79-ին եղել է ուսուցիչ  Թավրիզի և Ագուլիսի հայկական դպրոցներում:  Հետագայում  հաստատվելով Թիֆլիսում՝  ծավալել է  գրակական  լայն  գործունեություն, 1872-ի ցաշխատակցել  «Մշակին»,1883-ին քաղաքական  գաղափարականնկատառումներով հեռացել է թերթից:

Րաֆֆին ստեղծել է հարուստ գրակական  ժառանգություն՝  վեպեր,  պատմվածքներ,  նոթեր,  բանաստեղծություններ,  պատմական  հետազոտություններ, հրապարակախոսական,  գրական-քննադատական  հոդվածներ ևն: Սկզբնական  շրջանում  նրա երկերի  գաղափարական ելակետը լուսավորությունն  է: Հետագա ստեղծագործություններում,  արթնացնելով իր հերոսների քաղաքացիական  գիտակցությունը, գրողը նրանց հայացքն ուղղել է դեպի ազգային-ազատագրական պայքարը: Րաֆֆին հավատացած էր, որ «ազգայնության  գաղափարը» դարի առաջնորդող գաղափարն է: «Այժմ մեզ  հայ է պետք  և մեր իդեալը պետք է լինի հայությունը: Կրոնական  համոզմունքները  պետք է խոնարհվեն ազգային-ազատագրական շարժման վերելքը և 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմի  իրադարձությունները  մեծապես  խթանեցին Րաֆֆու ստեղծագործությունը: Հրապարակախոսական  հոդվածներում,  «ճանապարհորդություն Թիֆլիսից  մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, ազգային-քաղաքական ծրագրային՝«Ջալալեդդին»  (1878), «Խենթը» (1881), «Կայծեր» (հ.1-2, 1883-67) վեպերում, ապարդյուն  համարելով Հայկ հարցի լուծմանեվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի  գաղափարը՝ արևմտահայության գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»: Գրողը համոզված  էր, որ «ոչ թե Եվրոպան, այլ աստված ինքը չի օգնի Թուրքիայի հայերին,  եթե նրանք ինքները իրենց օգնելու մեջ ծույլկլինեն...»: Վեպի հերոսները,  շրջելով Հայաստան աշխարհի  գավառներում, ականատես են  լինում խաթարված կյանքի ողբերգական իրողությանը՝ ավերված սրբություններ,  թուրք պաշտոնյաների անսանձ կամայականություններ,  պետականորեն  հովանավորված ոճրագործությունների մղձավանջային մոլուցք, որի  ընդերքից հառնում է և հայերի ցեղասպանության բնազդը: «Թուրքիան խոստանում է վճռել հայոց հարցը չորս ամսվա մեջ: Գուցե վճիռը նրանով  կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չիմնա»: Րաֆֆի  պայքարը օտար բռնատիրության և անարդարության դեմ համարում է հայրենիքի և ժողովրդի ազատության միակ առհավատչյան: Գրողը  հավատացած է,  որ ազգը պահպանելու գլխավոր նախապայմաններն են  լեզուն, հայրենիքը, եկեղեցին:«Կայծեր» վեպը XIX դ. Հայազգային ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է: Րաֆֆին  գրել է «Խամսայի մելիքությունները»  պատմական ուսումնասիրությունը, նկարագրել Արցախի ազատագրական պայքարը ելուզակ-նվաճողների դեմ: Քննության է առել «Գաղտնիք  Ղարաբաղի» գիրքը, թարգմանել Զուբովի  «Ղարաբաղի աստղագետը», զբաղվել հայոց պատմության հարցերով և այլն: Իր տեսական և գրական ստեղծագործություններում հարազատ է մնացել «ժողովրդի սրտին ու հոգուն»: Խորապես ըմբռնելով ժամանակը, հայ ժողովրդին սպառնացող վտանգը՝ Րաֆֆին իր ազատագրական գաղափարները սրել է տագնապի ահազանգերով՝ ներքուստ նախազգալով ազգային այն աղետը, որ հուշում էր հարյուրամյակների պատմության փորձը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am