ՍԻՔԱՅԵԼՅԱՆ Քրիստափոր Մկրտչի (կուս. ծածկանունը՝ Էլլեն) [1859. Վերին Ագուլիս (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում)- 1905, գ. Կնյաժե-վո (Բուլղարիա)], հասարակական, քաղաքական գործիչ. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադիրը, առաջնորդն ու տեսաբանը: Ավարտել է Թիֆլիսի Ալեքսանդր-յսւն ինստիտուտը: 1880-85-ին եղել է ուսուցիչ Վերին Ագուլիսում և Թիֆլիսում: 1885-ին ցար. կառավարության կողմից հայկ, դպրոցները փակելու կապակցությամբ հայտնել է իր բողոքը (գրել է թռուցիկ՝ «Հայ եղբայրներ և հայ քույրեր»): 1880-ական թթ. սկզբից ակտիվորեն մասնակցել է նարոդնիկական խմբակների աշխատանքներին: Ոուս նարոդնիկության գաղափարախոսության և Գ. Արծրունու ու Րաֆֆու գաղափարների ազդեցությամբ ձևավորվել է Մ-ի աշխարհայացքը: Ամբողջությամբ չխզելով կապերը նարոդնիկական կազմակերպությունների հետ՝ 1889-ին սկսել է աջակցել <Երիտասարդ Հայաստան» կազմակերպությանը, մշակել հայ հեղ. ուժերը մեկ միասնական կուսակցության («Հայ հեղափոխականների դաշնակցություն») մեջ միավորելու ծրագրեր: ՀՀԴ կուսակցության հիմնադիր ժողովի ժամանակ (1890-ի օգոստ.) Մ. կարողացել է հարթել գաղափարական տարաձայնությունները և մեկ կուսակցության մեջ միավորել տարբեր հայացքներ ունեցող գործիչների: Հեղ. գործունեության համար բանտարկվել է, աքսորվել Քիշնև, որտեղ Ա. Զավարյանի հետ խմբագրել է ՀՀԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» մի քանի համարներ: 1898-ին մեկնել է ժնև, Հայկ, հարցի օգտին Եվրոպայում քարոզչությունը կարգավորելու և ջարդերից հետո հուսախաբ հայ գործիչներին նոր ոգի հաղորդելու համար: Կապեր է հաստատել ժ ժորեսի, ժ. Կլեմանսոյի, Ա. Ֆրանսի, Ֆ. դը Պրեսանսեի, Պիեռ Քիյւսռի ու ֆրանս. այլ նշանավոր գործիչների հետ և. Եվրոպայում հայանպաստ շարժումն ուժեղացնելու նպատակով, 1900-ից Փարիզում հրատարակել «Պրո Արմենիա» (ֆրանս.) թերթը: 1902-ին Գերմանիա-յում հանդիպել է Ավգուստ Բեբելի հետ, խորհրդակցել Հայկ, հարցի մասին (արդյունքը եղել է այն, որ Բեբելը հարցապնդում է արել գերմ. Ռայխստա-գում, որը, սակայն մերժվել է): 1905-ին սկսել է նախապատրաստել հայ ժողովրդի դահիճ թուրք, սուլթան Աբդուլ Համիդ ll-ի մահափորձը, միայն թե ոչ ոքի վտանգի չենթարկելու համար որոշել է անձամբ իրականացնել այն: Սակայն մարտի 4-ին, ռումբի փորձարկման ժամանակ զոհվել Է:

1906-ին ժնևում լույս է տեսել Մ-ի «Հեղափոխականի մտքերը» ժող., ո-րում արտացոլված են նրա գաղափարները: Մ-ի հիմն, եզրակացություններն ու գնահատականները ՀՀԴ կուսակցության ներսում իշխող գաղափարական ուղղությունների արտահայտությունն էին: Մ. հետևողական դեմոկրատ էր ու սոցիալիստ, սակայն, կանգնած լինելով իր գոյությունը պահպանելու համար մարտնչող ժողովրդի ազգ-ազատագր. շարժման գլուխ, սոցիալիզմը համարում էր  ինչպես Մ. Վարանդյանն է նշել, սոսկ «ապագայի երաժշտություն»: Եվ հանուն համազգ. նպատակների իրականացման, համերաշխության էր կոչում տարբեր դասակարգերի ներկայացուցիչներին: Ցույց տալով հայ ազգ-ազատագր. շարժման պատմ. օրինաչափությունը, նրա արդարացի ու առաջադիմական բնույթը՝ հայերի ջարդերն իրավացիորեն համարել է ոչ թե հայ ազատամարտի հետևանք. այլ այն ծնող գլխ. պատճառ: Լինելով պայքարի հեղ. ձևերի կողմնակից' Մ. ազգ-ազատագրական շարժումը համարել է «հարատև կռիվ», որի միջոցներն են ցույցերը, մարտական խմբերի գործողությունները. Հայկ, հարցի օգտին Եվրոպայում տարվող քարոզչությունը:

Գ. Խուդինյան

Աղբյուր՝

Հայկական հարց, Երևան, 1996 թ.

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am