Փեթարա Մանուկ (" - 1920), ազգային ազատագրական շարժման մարտիկ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Ծնվել է Փեթար գյուղում, Մուշի մոտ: Սովորել է Ս. Հովհաննու և Ս. Կարապետի վանքերում: 1903-04-ին, տակավին պատանի, դարձել է ֆիդայի և մասնակցել Սասունի ազատագր. և ինքնապաշտպան, մարտերին: Եղել է Գևորգ Չավուշի, Կորյունի, Ոուբենի զինակիցը: Երիտթուրք. հեղաշրջումից (1908) հետո զբաղվել է կրթ. գործունեությամբ: 1915-ին մասնակցել է Մշո դաշտի և Սասունի ինքնապաշտպան, կռիվներին: 1916-ին ռուս, բանակի հետ վերադարձել Է Խնուս, Սուշ և Սասան՝ փորձելով ազատել ցեղասպանությունից փրկվածներին: 1918-ին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին. Հայաստանի Հանրապետության ստեղծումից (1918) հետո մասնակցել է Արլ. Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկ. ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը: Զոհվել է Կողբի վերագրավման համար թաթարների դեմ կռվում:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am