ՓԱՇԱՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ (1864, Կ.Պոլիս  1915, Մեծ եղեռնի զոհ), հասարակական, քաղաքական և ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Մասնագիտությամբ՝ բժիշկ (ակնաբույժ): Ավարտել է (1888-ին) Կ. Պոլսի բժշկական վարժարանը: Որպես բժիշկ աշխատել է Բալուում, Մալաթիայում: 1890-ին Բագառիճում հայդուկային խմբեր կազմակերպելու համար բանտարկվել է, բայց լոկ պատահաբար խուսափել է խիստ պատժից: 1890-ին նորից բանտարկվել Է զինված խմբեր կազմակերպելու և զինամթերք պահելու մեղադրանքով: Դատավարությունը տևել է շուրջ 2 տարի և ավարտվել մահապատժի դատավճռով, բայց, շնորհիվ անգլ. դեսպանի տիկնոջ միջնորդության, ներվել է: 1895-ին անցել Է Պարսկաստան, որտեղ աշխատել է որպես պալատական բժիշկ: Օգտագործել է իր լայն հնարավորությունները՝ օգնելու իրանահայ գաղութին (այստեղ նրան շնորհվել է «Խան» տիտղոսը): 1903-06-ին աշխատել է Եգիպտոսում: Ալեքսանղրիւսյում իր միջոցներով հիմնել է դպրոց և տպարան: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս, ընտրվել է օսմանյան պառլամենտի, նաև Ազգային ժողովի երեսփոխան: 1915-ին, ի թիվս այլ հայ մտավորականների. Փաշայանը ձերբակալվել է, բանտարկվել Այաշի բանտում և շուտով սպանվել: Գրել է մի շարք գիտական աշխատություններ, նաև գրակ, ստեղծագործություններ:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am