Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին

 ՕՐԵՆՔ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՄԻՆ, ընդունել Է Հայկական ԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի ութերորդ նստաշրջանը 1988-ի նոյեմբերի 22-ին: Օրենքում ասված է. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1.            Դատապարտելով 1915 թվականին օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2.            ԽՍՀԱ Գերագույն խորհրդի Նախագահություն առաջարկություն ներկայացնել հայերի 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին:

Օրենքի վերջին կետով Հայկ. ԽՍՀ Նախարարների խորհրդին հանձնարարվել է քննության առնել և լուծել ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու հարցը:

Օրենքը գոհունակությամբ ընդունվեց ինչպես Հայաստանի բնակչության. այնպես և արտասահմանի հայ հասարակայնության լայն շրջանների կողմից:


Գրականության ցանկ՝

հայկական հարց, Երևան, 1996 թ.

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am