Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Կիլիկյան կոտորածները ֆրանսիական պատմագրության քննական լույսի ներքո 1909 թ.

 1909 թ. գարնանը Կիլիկիայում տեղի ունեցած հայկական կոտորածները՛ Հայոց ցեղասպանության գործընթացի (1894-1922) բաղկացուցիչ մասն են: Հայոց ցեղասպանության պատմության հետազոտողներն անհամեմատ նվազ ուշադրություն են դսւրձրե| այս կարևոր իրադարձության պատմությանը, հավանաբար, այն պատճառով, որ այն չեն դիտել իբրև ցեղասպանության անքակտելի օղակներից մեկը: Կիլիկյան կոտորածները մտահղացել, կազմակերպել և իրականացրել է 1908 թ. հեղափոխության արդյունքում Օսմանյան կայսրությունում իշխանության եկած քաղաքական նոր ուժերի՝ երիտթուրքերի վարչակարգը, սակայն, դրանց իրականացմանն անմաս չեն մնացել նաև իր մայրամուտս ապրող համիդյան վարչակարգի ներկայացուցիչները, մասնավորապես տեղական օսման- նյան բարձրաստիճան պաշտոնյաները:

Կիլիկյան կոտորածների պատմությունն ի սկզբանե առ այսօր, շատ ավելի մանրակրկիտ է ուսումնասիրվել Ֆրանսիայում, քան որևէ այլ երկրռւմ: Դրանց պատմությանը նվիրված առաջին ուսումնասիրությունները պատկանում են դեռևս իրադարձության ժամանակակից ֆրանսիացի պատմաբանների և մտավորականների գրչին: 1910-ական թվականներին Ֆրանսիայում լույս ընծայված պատմագիտական գրականությունը հարկ է բաժանել երեք հիմնական խմբերի՝ փաստագրական բնույթի հրատարակությունների, բուն իրադարձության պատմությունը լուսաբանող աշխատությունների ե Օսմանյան կայսրության պատմությանը նվիրված հետազոտությունների, որոնցում այս կամ այն չափով մեկնաբանվել է կիլիկյան կոտորածների պատմությունը:

Առ այսօր իրադարձության պատմությանը նվիրված միակ փաստաթղթերի ժողովածուն լույս է ընծայվել 1911 թ. ժ՚որժ Բրեզոլ կեղծանվամբ հանդես եկած հայազգի Պետրոս Ազնավուրի աշխատասիրությամբ՝ «Այստեղից թուրքերն են անցել» խորագրով: Այն ընդգրկում է մեծ մասամբ հայ ականատեսների և գլխավորապես հայ հոգևոր առաջնորդների վկայությունները՝ զեկուցագրեր, նամակներ և այլն, որոնք հնարավորություն են ընձեռում պատկերացում կազմելու Կիլիկիայում ե հարակից տարածաշրջաններում հայ ժողովրդի բնաջնջման գործրնթացի վերաբերյալ: Բրեզոլը զետեղել է նաև իրադարձության պատկերը խեղաթյուրող թուրքական փաստաթղթեր:

Հայկական վավերագրերը, որոնց գերակշռող մասում չկան վերլուծություններ, անստորագիր են և նկարագրողական բնույթի են: Դրանց հեղինակները սահմանափակվում են հիմնականում ընդհանուր բնույթի դիտողություններով, ինչը վկայում է, որ նրանք ոչ միայն դեռևս չեն ըմբռնել իրադարձության իրական պատճառները, այլև ի վիճակի չեն եղել հստակորեն կողմնորոշվել կոտորածների կազմակերպիչների ինքնության բացահայտման՝ ժամանակակիցների համար դեոես խրթին հարցում, քանզի դրանք հաջորդել են 1909 թ. մայիսի 31-ի սույթանական հեղաշրջմանը և դրա ճնշմանը երիտթուրքերի կողմից: Նրանք, րստ էության, բավարարվում են գլխավորապես Սղանայի վիլայեթի կուսւսկսղ Ջևադ բեյի ե զինվորական հրամանատար Մուսթաֆա Օ-եմգի փաշայի հանցագործ դիրքորոշման դատապարտմամբ:

Ընդհանուր առմամբ, հայ ականատեսների մոտեցմանը բնորոշ է Կիլիկիայում սանձազերծված հայկական կոտորածների շաղկապումը սուլթանական հեղսւշրջմանր: Նրանց մեկնաբւսնությունների համար խորհրդանշական են վավերագրերից մեկի հեղինակի խորհրդածությունները, որոնցից կարելի է կռահել, որ միայն Աբդուլ Համիդն էր իրավասու լուծում տալ պետության առջև ծառացած խնդիրներին, ուստի կոտորածների պատասխա նսւտվությունր հարկ է վերագրել միայն սուլթանին:

Հայ ժամանակակիցների, այդ թվում՝ հոգևոր առաջնորդների, շրջանում միանգամայն ակնհայտ է 1908 թ. հեղափոխության արդյունքում Օսմանյան կայսրությունում իշխանության ղեկը ստանձնած երիտթուրք պարագլուխներին հայկական կոտորածների պատասխանատվությունից զերծ պահելու միտումը, ինչը հետևանք է նրանց մոտ արմատացած այն թյուր մտայնության, թե իբր 1908 թ. հեղափոխությունից հետո վերջիններս հետամուտ են եղել 1908 թ. վերահաստատված՝ 1876 թ. սահմանադրությամբ հռչակված դրույթների կենսագործմանը: Ուստի հայ հոգևոր գործիչներր կոտորածների իրականացումը պայմանավորում են միայն մարտի 31-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած սուլթանական հեղաշրջմամբ և միաժամանակ շրջանցում երիտթուրքերի ղեկավար դերր: Չի բացառվում, որ երիտթուրք պարագլուխներին հղած փաստաթղթերում նրանք կիլիկիա- հայության բնաջնջման պատասխանատվությունը բարդել են միայն համիդյան վարչակարգի վրա գուցեև գիտակցաբար, քանզի գերադասել են ձեռնպահ մնալ իշխանության եկած քաղաքական նոր ուժերի հասցեին բացահայտ քննադատական խոսքեր ուղղելուց՝ նրանց հակահայկական տրամադրվածությունն ավելի չբորբոքելու մտադրությամբ:

Մանրամասնենք, որ հայ հոգևորականները, ելնելով իրենց աշխարհայացքից, կիլիկյան կոտորածների պատճառները վերլուծել են սահմանափակ կտրվածքով, ուշադրությունը կենտրոնացնելով մահմեդականներին և քրիստոնյաներին զանազանող կրոնական աոճակատման վրա, ինչը բացահայտ շեղում է պատմական իրականությունից: Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է մեկնաբանել կոտորածներին առնչվող մի շարք էական հիմ նախնդիրներ: Հատկանշական է, որ նրանց գրագրություններում բազմիցս ընդգծվում է և հիմնավորվում ցեղասպանության՝ իբրև երևույթի, հիմնական բնորոշիչներից մեկի՝ կիլիկիահայության բնաջնջման պարագայում կանխամտածվածության առկայությունը (մահմեդականներին զենք տրամադրելը և այլն):

Հարկ է ընդգծել, որ Ադանայի կաթոփկ հայերի հոգևոր առաջնորդ Հակոբ եպիսկոպոս Թերզյանը բացառում է հայերի՝ կոտորածների սանձազերծմանը պատճառ դառնալու հա-վանականությունը, ինչը խիստ կարևոր է, քանզի դրանով նա հուժկու հակահարված է հասցնում ոչ միայն իր ժամանակակից թուրք պաշտոնյաների, այլև հետագա տասնամյակներում կիլիկյսւն կոտորածների պատմության աղավաղմանը միտված՝ Հայոց ցեղասպանության պատմությունը նենգափոխող տարբեր հեղինակների առաջադրած ստահոդ մեկնաբանություններին:

Կիյիկյան կոտորածների առնչությամբ նշենք, որ հետաքրքրություն են ներկայացնում նաև ժողովածուում զետեղված օսմանյան պաշտոնյաների գրագրությունները: Դեռևս Ջևադ բեյը  կոտորածները լկտիաբար մեկնաբանելով սոսկ իբրև «հուզումներ», դրանց պատասխանատու է համարում մի քանի հայ ֆիդայիների: Ըստ նրա՝ Ադանայում պաշտ¬պանության տակ են գտնվել ոչ միայն օսմանահպատակների թաղամասերը, այլև եվրո¬պացիներին պատկանող հաստատությունները, ինչը բացարձակապես չի համապատաս¬խանում իրականությանը: Արդարացնելու համար օսմանյան բանակի միջամտությունը կոտորածների երկրորդ փուլին՝ նա դեոևս դրանց սանձազերծման առաջին օրերին իրավիճակը կարգավորելու միակ հնարավոր միջոցր համարում է բացառապես զինված ուժերի միջամտությունը:

Հետաքրքրական Լ նշել, որ երիտթուրքերի իշխանության վերահաստատումից հետո միայն, ի տարբերություն նախորդ հաղորդագրությունների, Տեադ բեյն առաջին անգամ օգտագործում է «կոտորածներ» բառը, ինչը պատահականության արդյունք չէ: Կոտորածների պատճառներր, սակայն, նա մեկնաբանում է այն «անիրազեկությամբ», որում գտնվում Լին մահմեդականներն ու քրիստոնյաներր (ինչր, րստ նրա, պայմանավորված է եղել բռնակալական դարաշրջանով), ինչպես նաե տարբեր ժողովուրղների՝ միևնույն տարածաշրջանում համախմբման ցանկության բացակայությամբ, համակեցության ան-բավարար ձգտումով: Ակնհայտ է, որ սուլթանական վարչակարգի տապալումից հետո Ջևադ բեյն ընդունում է կոտորածների փաստը, սակայն դրանց պատասխանատվությունը բարդում է միայն նախկին վարչակարգի վրա:

ժողովածուում հրապարակված են նաև տարբեր փաստաթղթեր, որոնք առնչվում են հայերի ինքնապաշտպանությանը, մահմեդականների կողմից հայերին ցույց տրված օգնությանը, արտասահմանյան քաղաքացիների միջամտությանդ ինչպես նաև պաշտոնական զեկուցագրեր, օրինակ՝ իրադարձության հետաքննությունր վարած հանձնաժողովի անդամ, երիտթուրքական կուսակցությանն անդամագրված հայազգի պատգամավոր Հակոբ Պապիկյանի զեկուցագրից որոշ հատվածներ: Բրեզոլր, ի դեպ, շրջանցել է զեկուցագրի վերջին մասը, որտեղ Պապիկյանը կոտորածների պատասխանատվությունը բացահայտորեն բարդել է երիտթուրքական վարչակարգի վրա: Նման դիրքորոշումը կարելի է մասամբ մեկնաբանել այն հանգամանքով, որ նա, թերևս, հույսեր է կապել կիլիկիահայերի իրավիճակի բարելավման հարցում իշխանության եկած սահմանադրական ուժերի հետ և, հավանաբար, չի ցանկացել նրանց ավեփ բորբոքել: Չի բացառվում նաե, որ երիտթուրքերի հանդեպ ակնկափքներով լի հրատարակիչր գերադասել է սքողել կոտորածներին ունեցած նրանց վճռական դերը՝ գերլարված իրավիճակր լիցքաթափելու մտադրությամբ:

Թեև Բրեզոլը ջանքեր է գործադրել իրադարձության համապարփակ պատկերր ներկայացնելու ուղղությամբ, այդուհանդերձ, նրա ուշադրությունից վրիպել են մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք են, մասնավորապես, կոտորածների իրական պատճառների, եվրոպական տերությունների քաղաքականության բացահայտումը:

Չնայած այս բացթողումներին, ինչպես նաև որոշ հիմնահարցերի շուրջ, այդ թվում՝ խիստ էական (կոտորածների պատճառների լուսաբանման, պատասխանատուների դի- մազերծման), հայկական փաստաթղթերի հեղինակների՝ րնդգծված միակողմանի մեկնաբանություններին, Բրեզոլի հրատարակած ժողովածուի նշանակությունր մեծ է: Հայոց ցեղասպանության պատմագրության մեջ այն առ այսօր 1909 թ. կիլիկյան կոտորածների պատմությանր նվիրված միակ փաստագրական հրատարակությունն է, որր ժամանակակիցներին, ինչպես նաև հետագա սերունդներին, հնարավորություն է ընձեռել տարատեսակ սկզբնաղբյուրների համադրման միջոցով պատկերացում կազմել ոչ միայն Կիլիկիայում և հարակից տարածաշրջաններում ծավալված հայկական կոտորածների, այլև հայազգի գործիչների և օսմանյան ղեկավարների՝ իրադարձությանը տված իրարամերժ մեկնաբանությունների մասին: Ըստ այդմ՝ Բրեզոլի ժողովածուն մինչ օրս պահպանում է իր գիտական և ճանաչողական նշանակությունր:

Կիփկյան կոտորածների պատմությանը Ֆրանսիայում անդրադարձել են իրադարձության սակավաթիվ ժամանակակիցներ՝ Ա. Ադոսիդեսը, ժ. դ՚Անզեն և ժ. Վեսիեն, որոնց աշխատանքները պատմագիտականից զատ ունեն նաև աղբյուրագիտական նշանակություն:

Նրանց թվում բազմազան հիմնախնդիրների ընդգրկման առումով առավել հետաքրքիր է Ա. Ադոսիդեսի աշխատությունր: Նա հերքում է օսմանյան պաշտոնյաների առաջադրած՝ հայկական խռովության կեղծ վարկածը, կոտորածների պատասխանատվությունը հայերի վրա բարդելու հերյուրանքը, շեշտում կոտորածների հակահայկական միտվածությունը, հայ տղամարդկանց հանդեպ դրսևորված առանձնահատուկ դժնի վերաբերմունքը: Ադոսիդեսի արժանիքներից նշենք նաև հայ ժողովրդի կրած նյութական վնասների քննարկումը, կիլիկիահայության բնաջնջման պարագայում կանխամտածվածության առկայության փաստումր, ինչպես նաև օսմանյան իշխանությունների թողտվության ե նրանց ղեկավար դերի բացահայտումը տարածաշրջանի տարբեր վայրերում ծավալված կոտորածները նախապատրաստելու գործում:

Ավելորդ չենք համարում պարզաբանել, որ Ադոսիդեսը կիլիկյան կոտորածների կանխամտածվածության և նախապատրաստվածության շուրջ առաջադրում է անհարիր մեկնաբանություններ: Փաստելով, որ «իշխանությունների մի մասր նախապես տեղյակ է եղել ծրագրված կոտորածներին», նա, այնուամենայնիվ, գերադասում է այս հարցը թողնել «օդում կախված», քանզի կոտորածների սանձազերծման համար վերստին էական է համարում սոսկ «կայծի» բռնկումր: Ուստի կիլիկյան կոտորածների իրականացումը կանխամտածվածության հիման վրա, Ադոսիդեսը, ըստ էության, ըմբռնում է խիստ սահմանափակ կտրվածքով և այն քննարկում հայերի և թուրքերի դավանանքների զանազանությամբ պայմանավորված՝ մահմեդականների և քրիստոնյաների միջև առկա հակամարտության հարթության վրա:

Ինչ վերաբերում է կիլիկյան կոտորածների իրական պատճառների լուսաբանմանր, ապա նրա մեկնաբանությունները սպառիչ չեն: Նախ նա երբեմն իրադարձության պատճառները շփոթում է շարժառիթների, օրինակ՝ հայերի անզգույշ պահվածքի հետ, բացի այդ, ըստ իր հայեցակարգի, դրանց թվում մեծ նշանակություն է հատկացնում կրոնական զանազանությանր, որը, անտարակույս, չի կարելի դասել պատճառների շարքր:

Օսմանյան տարբեր՝ համիդյան և երիտթուրքական վարչակարգերի՝ 1909 թ. Կիլիկիայում տեղի ունեցած կոտորածների խնդրում կրած պատասխանատվության հարցի շուրջ ևս հեղինակը, ինչպես և նրա ժամանակակիցների գերակշռող մասը, չի ունեցել հստակ դիրքորոշում: Նախ փաստերով նա բացահայտում է երիտթուրքերի չարագուշակ դերը կո-տորածների իրականացման հարցում. «Այս վարչակարգր, որից նրանք (հայերը - Վ. Պ.) ակնկալում էին իրենց փրկությունը, դարձավ... նրանց սարսափելի ողբերգության թե' պատճառը և թե'առիթը»: Հեղինակի այս եզրահանգումը միանգամայն ընդունելի է: Միաժամանակ, սակայն, մեկ այլ առիթով նա նշում է. «Կիլիկիայի հոլոքոստը, անտարակույս, երիտթուրքերի գործր չէ: Այս հրեշավոր հանցափորձի պատասխանատվությունն ամբողջությամբ բարդվում է հետադիմության և համիդյան վարչակարգի վրա»:

Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ Ադոսիդեսը խարխափում է զանազան հակասությունների մեջ: Անկախ երիտթուրքերի դերի բացահայտման առնչությամբ առաջադրած անհարիր մեկնաբանություններին՝ նա, բազմիցս շեշտելով 1909 թ. ողբերգության սանձազերծման և իրականացման գործում օսմանյան իշխանությունների, այդ թվում՝ տեղական պաշտոնյաների դերը, անոպղակիորեն հավաստում է իրադարձության՝ պետական քաղաքականության մակարդակով ծրագրված լինելու հանգամանքը, սակայն նրա հիմնական հետևությունների մի մասր, ի վերջո, անհարիր է այս իրատեսական հավաստմանը:

Դ ՛Անզեն բազմաթիվ համոզիչ փաստերով ապացուցե) է 1909 թ. հայկական կոտորածների իրականացումր պետական քաղաքականության մակարդակով՝ Կոստանղնուպոլսից ստացված կարգադրության և կանխամտածվածության հիման վրա, ինչպես նաև տեղական բարձրաստիճան պաշտոնյաների գործուն աջակցությամբ: Այդուհանդերձ, հեղինակին չի հաջողվել անհրաժեշտ պարզություն մտցնել կիլիկիահայության բնաջնջման պատճառների բացահայտման կապակցությամբ: Այս հարցում դ՚Անզենի մեկնաբանությունները ևս խիստ թերի են, քանզի ուշադրությունր գրեթե ամբողջությամբ բևեռում է երկրորդական բնույթի այնպիսի մի հանգամանքի վրա, ինչպիսին է քրիստոնյաների ե հատկապես հայերի նկատմամբ մահմեդականների տածած ատելությունր:

Ըստ էության, հեղինակը հիմնավորապես բացահայտում է 1909 թ. կոտորածների սոսկ շարժառիթը՝ կապված 1908 թ. հեղափոխությունից հետո երիտթուրքերի շռայլած խոստումների արդյունքում հայերին համակած ոգևորության հետ, սակայն, ինչը խիստ կարևոր է, միաժամանակ իրավամբ մատնանշում է, որ 1908 թ.՝ 1876 թ. սահմանադրության վերահաստատմանը հաջորդած ժամանակաշրջանում, Մուշեղ եպիսկոպոս Սերոբյանի գործունեության մեջ «հնարավոր չէ գտնել ոչ սահմանադրությանը դավաճանելու և ո՛չ իրական դավադրության հետք», ինչր բազմիցս դարձել է շահարկումների առարկա թե' թուրք ժամանակակիցների և թե' հետագայում պատմության կեղծարարների կողմից, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել՝ անիրավացիորեն նրա վրա բարդելու կոտորածների սանձազերծման պատասխանատվությունը:

Ի վերջո, դ՚Անզեն իբրև կոտորածների «իրական պատճառ» առանձնացնում է այս «խեղճ ժողովրդի» հանդեպ Աբդուլ Համիդ 11-ի տածած ատելությունը: Ակնհայտ է, որ նա բացարձակապես չի կողմնորոշվել 1908 թ. երիտթուրքական հեղափոխության հետևանքով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած քաղաքական բարդ տեղաշարժերում, ինչը պատճառ է դարձել կիլիկիահայության ողբերգության մեկնաբանության հարցում իրականությանը չհամապատասխանող այս անընդունելի հետևությանը հանգելու համար: Ելնելով հեղինակի շարադրանքից՝ իրավասու ենք հավաստել, որ ըստ նրա հայեցակարգի՝ հեղափոխությունից հետո երիտթուրքերը պետության ղեկավարմանը որևէ մասնակցություն չեն ունեցել, իսկ իշխանությունը երկրում միահեծանորեն շարունակել է տնօրինել Աբդուլ Համիդը: Այս պայմաններում օրինաչափ է, որ 1909 թ. կոտորածների կազմակերպման պատասխանատվությունը նա բարդում է բացառապես ապթսւնի վրա՝ դրանից ամբողջությամբ զերծ պահելով իրական իշխանության զսպանակներն իրենց ձեռքում կենտրոնացրած երիտթուրք պարագլուխներին: Ուստի կիլիկիահայության կոտորածները դ՚Անզեն անքակտելիորեն շաղկապում է միմիայն դիրքերը զիջող իշխանությունը պահպանելու անսաստելի ցանկությամբ համակված սուլթանի մտահղացած «սատանայական» ծրագրին: Այսպիսով, դ'Անզեն 1909 թ. հայկական կոտորածները հանիրավի մեկնաբանում է իբրև միայն Աբդուլ Համիդի նախաձեռնությամբ իրականացված իրադարձություն, որը, նրա կարծիքով, ընդամենն առաջադիմական քաղաքական ուժերի՝ երիտթուրքերի դեմ սուլթանի վարած հետադիմական քաղաքականության բաղկացուցիչ մասն էր: Նույնքան անընդունելի են նաև նրա՝ հայերի բնաջնջումը կասեցնելու գործընթացին երիտթուրքերի ունեցած կարծեցյալ մասնակցությանն առնչվող մտորումները, ըստ որոնց՝ նոր գաղափարներին տուրք տված զինվորական իշխանությունները և երիտթուրքական «հզոր կուսակցությունը» կարողացել են ժամանակին թափանցել սուլթանի հանցագործ ծրագրերի էության մեջ ե դիմակայել դրանց:

ժ. Վեսիեի հոդվածը հիմնված է սոսկ կոտորածների՝ Եգիպտոսում, Սիրիայում և Կիպրոսում հանգրվանած հայ, ինչպես նաև թուրք և եվրոպացի ականատեսների վկայությունների վրա: Ի տարբերություն նախորդ հեղինակների՝ նա, ըստ էության, վերաշարադրում է իր զրուցակիցների վկայությունները: Հայ գաղթականները և թուրք ժամանակակիցները 1909 թ. կիլիկիահայության ոչնչացման գործընթացը մեկնաբանում են վերը նշված անհարիր մոտեցումների շրջանակներում: Նրանց թվում ավելի հետաքրքիր են եվրոպացիների վկայությունները, որոնք բացահայտում են օսմանյան տեղական պաշտոնյաների, մասնա-վորապես, Ջևադ բեյի և Ռեմզի փաշայի գիտակցաբար որդեգրած՝ կիլիկիահայերի շրջանում նկատելի խմորումների ծավալմանր նպաստող և վերջիններիս համար կործանարար հետևանքների հանգեցրած խորամանկ մարտավարությունը, նրանց փութեռանդ մասնակցությունը կոտորածներին, ինչպես նաև սուլթանական կենտրոնական վարչակարգի ղեկավար դերը դրանց կազմակերպման գործում: Սակայն կազմակերպիչների մերկացման խնդրում նրանք ևս, ինչպես դ՚Անզեն, հանիրավի պատասխանատու են համարում միայն Աբդուլ Համիդին:

Հիմնավորապես փաստելով կոտորածների երկրորդ փուփ իրականացման ուղղությամբ իշխանությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք հաջորդել են սուլթանական հեղաշրջման ճնշմանը, նրանք, այդուհանդերձ, շրջանցում են իշխանության ղեկն իրենց ձեռքում արդեն միահեծանորեն կենտրոնացրած երիտթուրքերի պարագլուխների՝ իբրև իրադարձության կազմակերպիչների կրած պատասխանատվությունը: Այսպիսով, ընդունելով, որ կիլիկիահայության բնաջնջման սանձազերծումը տեղի է ունեցել «պաշտոնապես»՝ նրանք, այդուհանդերձ, դրա պատասխանատվությունը բարդում են, ի վերջո, ոչ թե իշխանությունը սուլթանական հեղաշրջման ճնշումից հետո գրաված քաղաքական նոր ուժերի, այլ միայն սուլթանի համախոհների՝ օսմանյան տեղական պաշտոնյաների և «հետադիմության» վրա՝ նկատի ունենալով, հավանաբար, դիրքերը վերջնականապես գիջսւծ սուլթանական վարչակարգի կողմնակիցներին: Ի դեպ, Վեսիեի սակավաթիվ մեկ- նաբանությունները վկայում են, որ այս հարցում նրա դիրքորոշումն ամբողջությամբ հա¬մահունչ է նրա եվրոպացի զրուցակիցների տեսակետներին:

Քննարկվող ժամանակաշրջանում 1909 թ. Լիոնում անստորագիր լույս է ընծայվել «Ադանայի կոտորածները և մեր միսիոներները: Ականատեսների պատմություն» գրքույկըորի հեղինակը միսիոներ է, և ըստ այդմ՝ կոտորածները Կիլիկիայում գերադասում է մեկնաբանել հոգևորականներին խիստ բնորոշ հայեցակարգային դիրքերից, այն է՝ իբրև մահմեդականների և քրիստոնյաների միջև առկա կրոնական հակամարտությամբ պայմանավորված՝ քրիստոնեության դեմ ուղղված իրադարձություն:

1910-1918 թթ., կիլիկիահայության կոտորածներին հաջորդած տարիներից մինչև երիտ-թուրքերի իշխանության տապալումը, կիլիկյան կոտորածների պատմությունը ֆրանսիացի սլատմաբաններր այլևս հավուր պատշաճի չեն ուսումնասիրել: Փոխարենը՝ չխորանալով իրադարձության պատմությանն առնչվող մանրամասների մեջ, նրանք բավարարվել են 1909 թ. կոտորածների՝ ընդհանուր բնույթի գնահատականներով: Ըստ էության, նրանց գերակշիռ մասը, ինչպես և նախորդ հեղինակներն անկարող են եղել բացահայտել թե' կոտորածների պատճառները և թե' դրանց իրական կազմակերպիչներին՝ երիտթուրքերին:

Պ. Լղւին, Ո. Մուլենը, Ժ. Սամնեն և Ի. Գոբլեն կիլիկյան կոտորածները մեկնաբանում են բացառապես հայերի և մահմեդականների դավանանքների զանազանության հենքի վրա:

Այլք ջանում են բացահայտել 1909 թ. կոտորածների կազմակերպիչներին, եթե Ա. Սա-րուն, տուրք տալով անհարկի ծայրահեղությունների, դրանց պատասխանատու է համարում բացառապես համիդյան վարչակարգր,'' ապա կոմս դր Լանդեմոնր ե Լյուդովիկոս դը Կոնտանսոնր հայկական կոտորածների պատասխւսնատվույՅյունր բարդում են միմիայն երիտթուրքերի վրա, ինչր ես միակողմանի մոտեցման հետևանք է : Նշված հեղինակների թվում առավել րնդգրկուն մոտեցում է ցուցաբերել Ի. Պոլը՝ 1909 թ. հայկական ջարդերի  պատասխանատուների շարքում անուղղակիորեն դասելով թե' սուլթանին և թե' երիտթուրքերին:"

Առաջին աշխարհամարտի բռնկմանը հաջորդած ժամանակաշրջանում ֆրանսիացի պատմաբանների գնահատականներր կրել են ակնհայտ փոփոխություններ: 1914 թ. հետո հանդես եկած մի շարք հեղինակներ՝ է. Դումերգը, ժ. Բրիկոն, Ռ. Պինոնը, Ա. Բարբին, Ֆ. Սակլերը հարցը քննարկում են կիլիկիահայության ոչնչացման պատասխանատվու¬թյունը միայն երիտթուրքերին վերագրելու դիրքերից՝ շրջանցելով նախկին վարչակարգի դերին և մասնակցությանն առնչվող հանգամանքներդ՛' Այս խնդրում հայեցակարգային նման հստակ դիրքորոշման որդեգրումր պայմանավորված Լ Գերմանիայի և նրա դաշնակից Օսմանյան կայսրություն դեմ Ֆրանսիայի՝ պատերազմի մեջ ընդգրկմամբ: Այս իսկ պատճառով ֆրանսիացի հեղինակները շահագրգռություն են դրսևորել նաև այս միջոցով վարկաբեկելու Ֆրանսիայի գլխավոր ախոյանի դաշնակցին:

Նշենք նաև, որ պատերազմյան ժամանակաշրջանում 1909 թ. կոտորածների պատմությունը քննարկած հեղինակներից է. Դումերգը, Ռ. Պինոնը և Ա. Բարբին կիլիկիահայության ոչնչացումը համարում են Հայոց ցեղասպանության գործընթացի բաղկացուցիչ մասինչը մենք համարում ենք նրանց աշխատությունների անժխտելի արժանիքը:"

Միաժամանակ, վերոնշյալ ֆրանսիացի հեղինակներից ոմանց աշխատություններում հիմնավորվում են ցեղասպանության՝ իբրև երևույթի ժամանակակից մասնագետների առաջադրած մի շարք էական հայեցակարգային դրույթների՝ պետական քաղաքականության, կանխամտածվածության առկայությունր, 1909 թ. կիլիկիահայության բնաջնջման պարագային միանգամայն բնորոշ լինելու անառարկելի փաստր:

1920-ական թվականների սկզբից ի վեր Ֆրանսիայում մարում է հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության պատմության նկատմամբ, քանզի 1923 թվականից Թուրք այում պետական քաղաքականության մակարդակով Հայոց ցեղասպանության փաստը շրջանցվել է լռությամբ: Այդ իսկ պատճառով արևմտյան կապիտալիստական մեծ տերու¬թյունները, ելնելով իրենց ռազմավարական շահերից, շահագրգռություն են հանդես բերել Թուրքիային Խորհրդային Միությանը հակադրելու հարցում և, հետևաբար, թուրքական կառավարող շրջանակներին հաճոյանալու նպատակով մոռացության են մատնել Հայոց ցեղասպանությունըՏասնամյակներ շարունակ ստվերում է մնում նաև 1909 թ. կիլիկյան կոտորածների պատմությունր:

Հայոց ցեղասպանության պատմության նկատմամբ հետաքրքրությունը Ֆրանսիայում կրկին աճում է միայն 1960-ական թվականների կեսից՝ կապված Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի հետ: Ուսումնասիրողներն ուշաղրությունր բեեռում են գլխավորապես 1915 թ. Մեծ եղեռնի պատմության հիմնահարցերի վրա: Կիլիկիահայության՝ 1909 թ. կոտորածների պատմության գիտական ուսումնասիրությունը Ֆրանսիայում մինչև XX ղարի ավարտը հատուկ ուսումնասիրության նյութ չի դառնումԱյդուհանդերձ, 1970-ական թվականներից տարբեր պատմաբաններ Հայոց ցեղասպանության պատմությանը նվիրված ուսումնասիրություններում, թեկուզև թռուցիկ, արժևորում են նաև 1909 թ. կոտորածների պատմությունր: Ըստ այդմ իմաստ ունի ստորև անդրադառնալ միայն նրանց հայեցակարգային մոտեցումներին:

Ֆրանսիացի անվանի պատմաբան Ի. Տերնոնը 1977 թ. տարակուսում է էական մի հիմնահարցի շուրջ, արդյոք 1909 թ. կոտորածներր հարկ է գնահատել իբրև համիդյան վարչակարգի ավանդական քաղաքականության վերջին դրսևորում, թճ 1915 թ. Ցեղասպանության նախերգանքԱվելի ուշ նրա հայացքներն այս հարցում բարեշրջվել են. ոչ հեռավոր անցյալում կիլիկիահայության բնաջնջումր նա բնորոշել է իբրև «ցեղասպանական կոտորած»,  որով նկատի ուներ մի «միտում, հայտանիշների ամբողջություն, որոնք հիմք են տալիս երկյուղելու ցեղասպանության իրականացումից»:

Տողերիս հեղինակն ի սկզբանե «ցեղասպանական կոտորած» տերմինին գիտական կարևորություն չի տվել, քանզի այն առաջադրած և որդեգրած հեղինակները, անկախ այս կապակցությամբ ամբողջությամբ չհամընկնող մեկնաբանությունների հանգամանքից, ըստ էության, այս կամ այն իրադարձությունը՝ իբրև ցեղասպանություն բնութագրում են՝ ելնելով զոհերի սահմանափակ թվաքանակից, ինչը չի դասվում ցեղասպանության՝ իբրև երևույթի բնորոշիչների շարքը: Վերանայելով իր մոտեցումը՝ Ի. Տերնոնը վերջերս, փաստորեն, իր տարակուսանքն է հայտնել «ցեղասպանական կոտորած» արտահայտությունն օգտագործելու նպատակահարմարության շուրջ՝ այն անվանելով «խուսափողական» (cterobade),  և ըստ այդմ 1909 թ. կիլիկյան կոտորածներին տվել է փոքրինչ այլ գնահատական. « Ցեղասպանային բնույթ ունեցող բռնությունների շարքում Ադանայի կոտորածները հատում են նոր հարթություն»  (ընդգծումը մերն է - Վ. Պ.), այն է՝ դուրս են գափս սովորական սահմանից:

Կլեր Մուրադյանի հայացքները փոփոխություն են կրել, թեև իր տարբեր աշխատություններում նա 1909 թ. իրադարձությունները բնորոշում է սոսկ որպես կոտորածայդուհանդերձ, Ա. Դաստակյանի հետ մեկտեղ հրատարակած գիտահանրամատչելի գր¬քույկում ղրանք դիտում է իբրև «ցեղասպանական գործընթացի» բաղկացուցիչ մաս, որը սկիզբ է աոել 1894-1896 թթ. կոտորածների սանձազերծմամբ:

Ա. Կրիկորյանը և Ա. Ասոն 1909 թ. կոտորածները բնորոշում են իբրև Հայոց ցեղա-սպանության նախերգանքԸստ էության, միևնույն դիրքերից են հարցը մեկնաբանում Ա. Տեր-Մինասյանը և Հ. Պեարոսյանր. որոնք կիլիկյան կոտորածները բնութագրում են իբրև 1915 թ. ցեղասպանության նախատիպ:

Ի տարբերություն նրանց Ժ. Պ. Ալեմը և Ռ. Գևորգյանը սահմանափակվում են իրադարձությունը սոսկ իբրև կոտորածներ բնորոշելովՌ. Գևորգյանի կարծիքով՝ «հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը... մտահղացվել է իբրև թուրքական ազգային պետության կառուցման անհրաժեշտ նախապայման»,  ուստի Հայոց ցեղասպանությունը նա պարփակում է 1915-1916 թթ. սահմաններում: 1909 թ. կիլիկիահայության կոտորածների պա-տասխանատվությունը նա բարդում է երիտթուրքերի վրա՝ միաժամանակ ի դերև բերելով սուլթանական վարչակարգի ներկայացուցիչների դերը, ինչը վկայում է այս խիստ էական խնդրում նրա ցուցաբերած ընդգրկուն և միանգամայն ընդունեփ մոտեցման մասին: Ժ.Մ. Կարգուն ևս իրադարձությունը բնորոշում է իբրև կոտորած, սակայն, ի տարբերություն Ռ. Գևորգյանի, կիլիկյան կոտորածների պատասխանատու է համարում թուրքերին ընդհան¬րապես, առանց մանրամասնելու, թե քաղաքական }ւնչ ուժերի մասին է խոսքը:

1890-ական թվականներին սկզբնավորված Հայոց ցեղասպանության փաստը ժխտող ուղղության դրոշակակիրը Ֆրանսիայում XX դարի վերջին քառորդում Պ. Ա. Մոզերն է, որը 1909 թ. կոտորածների հիմնախնդիրներր լուսաբանում է իր թուրք և այլազգի նախորդների դիրքորոշմանր համահունչ՝ սոսկ կարծեցյալ հայկական ապստամբության ճնշման անհրաժեշտության հակագիտական հարթության վրա՝  չառաջադրելով, ի դեպ, որևէ նոր կամ ինքնատիպ մեկնաբանություն:

Կիլիկյան կոտորածների պատմության մասին հպանցիկ հիշատակում է ժխտողական ուղղությանը քողարկված ձևով տուրք տվող հայտնի թուրքագետ Ֆ. ժորժեոնը: Ի տարբերություն Մոզերի՝ նա փաստում է 1909 թ. մարտի 31-ի հեղաշրջման հետևանքով գավառներում տեղի ունեցած «արյունալի խռովությունները», ինչպես նաև հայկական կոտորածները (ի դեպ, միայն Ադանայում): էականը, սակայն, կոտորածների աշխարհագրական շրջանակների սահմանափակումը չէ: Հեղինակի խորամանկ մարտավարության իմաստը հանգում է, ի վերջո, կիլիկիահայության կոտորածների պատասխանատուների բացահայտման շրջանցմանր: ժորժեոնը ոչ միայն չի հիշատակում երիտթուրքերի՝ իբրև կոտորածների կազմակերպիչների և ղեկավարների դերի մասին, այլև, ըստ էության, նույնիսկ Աբդուլ Համիդին անվարան զերծ է պահում Օսմանյան կայսրությունում տեղի ունե¬ցած իրադարձությունների, այդ թվում՝ Կոստանդնուպոլսում իրականացված պետական հեղաշրջման անհաջող փորձի պատասխանատվությունից, ինչր միանգամայն բնորոշ է օսմանյան գահակալին առհասարակ բարեհաճ լույսի ներքո ներկայացնելու՝ գիտակցաբար որդեգրած նրա հայեցակարգին: Արդյունքում՝ ժորժեոնն անուղղակիորեն ժխտում է «բազում հազարավոր հայերի կոտորածների» իրականացումը Կիլիկիայում պետական քաղաքականության մակարդակով:"

Փոխարենր՝ ժխտողական ուղղությանր հարող այլ պատմաբաններ գերադասում են իրադարձության մասին պահպանել լռություն: Թեպետ գործադրած ջանքերին՝ նրանց աշխատանքներր չունեն լուրջ տեսակարար կշիռ:

Մեր ուրվագծած, անկասկած, խիստ համառոտ ետնախորքի վրա, այդուհանդերձ, ակնհայտ է, որ ֆրանսիացի ժամանակակից պատմաբանները 1909 թ. կիլիկյսւն կոտորածները չեն համարում իբրե Հայոց ցեղասպանության գործրնթացի բաղկացուցիչ մաս, ինչը պայմանավորված է իրադարձության պատմության հանդեպ նրանց որդեգրած հայեցակարգային մոտեցմամբ, րստ որի ցեղասպանությունն իրականացվել է 1915-1916 թթ.՝ երիտթուրքերի որդեգրած թուրքիզմի գաղափարախոսության հիման վրա, ինչը մեր կողմից անրնդունելի է:

Ամփոփենք. 1909 թ. կիլիկիահայության կոտորածների պատմությունը Ֆրանսիայում, ինչպես ե Հայոց ցեղասպանության ժամանակակից պատմագրության մեջ ընդհանրապես, շարունակում է մնալ իրադարձության պատմության խորթ զավակը:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am