ՏԵՐՆՈՆ (Ternon) Իվ (ծ. 1932), ֆրանսիացի բժիշկ, հայերի ցեղասպանության հարցի հետազոտող: Հայկ, հարցով և հայերի ցեղասպանության պատմությամբ սկսել է զբաղվել 1970-ական թթ-ից, դրանց վերաբերյալ գրել մի շարք աշխատություններ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Հայեր. մի ցեղասպանության պատմություն» (1977) աշխատությունը, որտեղ բացահայտել է Հայկ, հարցի ներքին զարգացումը, վերլուծել հայերի ցեղասպանության պատճառները, ցույց տվել պանթյուրքիստական գաղափարների դերը երիտթուրքերի հա կա հայկ, քաղաքականության մեջ: Տ. գտնում է. որ հայերի ցեղասպանությունը թուրք, ազգայնականության և պանթուրքիզմի, «Օսմանյան և Ռուսական կայսրությունների թուրքերին միավորելու» թուրք. կառավարող շրջանների ձգտման հետևանք էր: Հայերի զանգվածային կոտորածը հեղինակը որակել է որպես XXդ. առաջին ցեղասպանություն, որն իրագործվել է նախապես մշակված ծրագրով և պետության ունեցած ամբողջատիրական ժամանակակից միջոցներով: «Մի ցեղասպանության ժխտման քննություն» (1989) աշխատության մեջ Տ. հերքել է հայերի ցեղասպանության վերաբերյալ թուրք, պատմագրության հերյուրանքները, համեմատել հայերի կոտորածների վերաբերյալ Մրամ Անտոնյանի հրատարակած (1920-ին) փաստաթղթերը Գերմանիայի. Մեծ Բրիտանիայի, ՄՄՆ-ի արտաքին քաղ. գերատեսչությունների դիվանագիտ. պաշտոն, փաստաթղթերի հետ և հաստատել ա-ոաջինների համոզիչ հավաստիությունը: Հեղինակը նշել է, որ թուրք, կառավարության կատարած ոճրագործու-թյունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am