Ղոսեյն (El-Ghossein) Ֆայեզ, արաբ գործիչ, Արևմտյան Հայաստանի Խար-բերդի գավառի նախկին կառավարիչ: 1915-ին, ծառայելով Ղիարբեքիրում, Ղ. ականատես է եղել թուրք, իշխանությունների հակահայկ գործողություններին. որոնք նկարագրել է «Սի արաբ մահմեդականի վկայությունը հայերի անմեղության և կոտորածների վերաբերյալ» գրքույկում (1917-18-ին հրատարակվել է ֆրանս . անգլ և գերմ.): Նախաբանում Ղ. գրում է. «Երբ ավարտվի պատերազմը, այս գրքի ընթերցողները կհամոզվեն, որ ես գրել եմ ճշմարտությունը, և որ այս պատմությունը միայն փոքր մասն է դժբախտ հայ ժողովրդի հանդեպ կատարված չարագործությունների» (ֆրանս. հրտ., էջ 3-4): Ղ., փորձելով բացահայտել «հայ ժողովրդի հետ կատարվածի» պատճառները, հանգել է այն եզրակացության, որ հայերի կոտորածների պատասխանատուն երիտթուրք կառավարությունն է. «Հրապարակելով այս գրքույկը, ես ամենից աոաջ նպատակ ունեի մերժել այն բոլոր մեղադրանքները, որոնք կարող են հարուցվել իսլամի դեմ և ապացուցել, որ հայերի հանդեպ կատարված դաժանությունների պատասխանատվությունն ընկնում է «Սիություն և առաջադիմություն» կոմիտեի անդամների վրա. որոնց ձեռքում է իշխանությունը, և որոնք ղեկավարվել են ցեղապաշտ մոլեռանդությամբ և հայերի հանդեպ նախանձով: Սահմե-դական կրոնը մերժում է նրանց»:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am