Ռուբեն Շիշմանյան, Դերսիմի Քեռի (1865 կամ 1866, Երզնկա-1903, Երզնկա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։Հնչակյան, 1890-ական թվականների. կեսից՝ Հայկական Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Սովորել է Երզնկայի ազգային կեդրոնական վարժարանում։ 1889-1890 թվականին կազմակերպել է հայդուկային խումբ, մղել մի շարք մարտեր։ Աչքի է ընկել իր խիզախությամբ։

Մեծ ջանքեր է գործադրել հայ-քրդական համերաշխություն (հատկապես դերսիմցի քրդերի հետ) ստեղծելու համար։ 1898 թվականին, Հայկական Հեղափոխական Դաշնակցություն ԿԿ ընդհանուր ժողովում առաջադրել է հայ-քրդական դաշնակցության իր ծրագիրը:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am