Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Գերմանական աղբյուրները հայերի Ցեղասպանության մասին

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՍԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ("Германские источники о геноциде армян. Период первой мировой войны"), հայերի ցեղասպանության վերաբերյալ գերմանական փաստաթղթերի և նյութերի ժողովածու (2 հատորով): 1-ին հատորը լույս է տեսել Երևանում՝ 1991-ին, պատմական գիտությունների դոկտոր Ս. Ստեփանյանի խմբագրությամբ, կազմողներ՝ Ս. Ստեփանյան և Ն. Բաղդասարյան: ժողովածուում ընդգրկված են Գերմանիայի կառավարության պաշտոնական փաստաթղթերը, իրադարձաթյունների ականատեսների վկայությունները, մամուլից քաղված նյութեր, գերմանական գիտնականների աշխատություններ: Հատորը կազմված է 6 մասից. 1.Գիտնականները հայերի ցեղասպանության մասին, 2.Ականատեսները ցեղասպանության մասին, 3.Հրապարակախոսները ցեղասպանության մասին, 4. Արխիվային սկզբնաղբյուրներ, 5. Գերմանական հրապարակված փաստաթղթերի հավաքածու, 6.Գերմանական արևելյան առաքելության (միսիայի) փաստաթղթերը: Ժողովածուում առաջին անգամ հրապարակվում են Գերմանիայի արխիվներում և գրադարաններում Ս. Ստեփանյանի հայտնաբերած փաստաթղթերն ու նյութերը, որոնք անվերապահ հերքում են և մերկացնում ժամանակակից Թուրքիայի պատմագրության սուտ և ոչ գիտական փաստարկները:

Ս. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am