Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին

Մեծ եղեռնի նախօրյակին Օսմանյան կայսրության Ա մասնավորապես Արևմտյան Հայաստանի հայ բնակչության թվաբանակի խնղիրը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բաղկացուցիչ մասերից մեկն է:

Թուրքիայի կառավարող շրջաններր և նրանց կողմից հրահանգավորվող ժխտողական պատմագրությունը լայնորեն շահարկում են արևմտահայության թվաքանակի վերաբեր­յալ՝ 1878-1914թթ. հաճախ հակասական վիճակագրական տվյալները՝ ձգտելով ապացու­ցել, որ առաջին՝ «ժողովրդագրության տեսանկյունից Օսմանյան կայսրությունում որևէ Հայաստան գոյություն չի ունեցել», և դրանով իսկ անհիմն էին Հայկական հարցի համա­տեքստում բարեփոխումներ իրականացնելու արևմտահայության պահանջները, և երկ­րորդ՝ Հայոց ցեղասպանությանը չէր կարող գոհ գնալ 1,5 միլիոն հայ, քանի որ այդքան հայ բնակչություն Օսմանյան կայսրությունում չկար:

Հոդվածում ներկայացվում և վերլուծության են ենթարկվում էրգրումի նահանգի 1878-1914թթ. հայ բնակչության թվաքանակին վերաբերող հիմնական ամբողջական վիճակագրական տվյալները դասակարգված ըստ ծագման՝ օսմանյան, Կ. Պոլսի հայոց պատրիար­քարանի, հայկական այլ, ռուսական և արևմտյան: Կազմվել են օսմանյան, հայկական, ռուսական ու արևմտյան հեղինակների տվյալների ընդհանրական -համեմատական աղ­յուսակներ:

Փորձ է արվել ներկայացնելու Մեծ եղեռնի նախօրյակին էրգրումի նահանգի հայ բնակչության մոտավոր թվաքանակը գավառակ առ գավառակ՝ հաշվումները հիմնելով Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի՝ 1913-14թթ. մարդահամարի տվյալների վրա և ճշտե­լով դրանք Մեծ եղեռնը վերապրածների կողմից հաղորդվող տեղեկությունների, արևմտա­հայ փախստականների հաշվառման տվյալների և հայկական օժանդակ այլ սկզբնաղբ­յուրների միջոցով:

 

ա. էրզրումի նահանգի վարչատարածքային բաժանումը 1878-1914թթ.

էրզրումի նահանգր կազմավորվել է 16-րդ դարում: 19-րդ դարի 30-60-ական թթ.  այն ընդգրկում էր Արևմտյան Հայաստանի մեծ մասը: 1875թ. դրությամբ բաժանվում էր Էրզրումի, Կարս-Չրլդըրի, Վանի, Բիթլիսի, Հաքյարիի և Խոզաթի (Դերսիմ) գավառների: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Ռուսաստանին են անցնում Արդւսհաս ու Կարսր, իսկ օսմանյան վերահսկողության տակ մնացած նահանգի տարածքի կազմի դուրս են հանվում Վանր և Մուշր:

1880-ական թթ. սկզբներին էրզրումի նահանգը բաժանվում էր 4 սանջակների, 2 կազաների և 142 նահիեների: Դրանք էին՝ 1) էրզրումի սանջակ, բաժանված էր 7 կազսւ ների՝ Օվա, Բասեն, Թորթում, Խնուս, Քըղի, Դերջան և Կիսկիմ, 2) Բաբերդի սանջա, որի կազմի մեջ էին մտնում Բաբերդ, Սպեր, Քաղկիթ և Շեյրան կազաները, 3) Երզնկայի սանջակ՝ բայազետ, Դիադին, Ղարաքիլիս, Ալաշկերտև Այնթափկազաներով:

1888թ. Բաբերդի սանջակր լուծարվում Է, Բաբերդը և Սպերը՝ որպես կսպանեք ընդգրկվում են Երզնկայի սանջակի կազմի մեջ, այնուհետև մտնում են Էրզրումի սանջսւ կի կազմի մեջ (1890-ական թթ. սկգբին): Քաղկիթն ու Շեյրանը մտնում են Տրապիզով նահանգի Գյումուշխանե գավառի կազմի մեջ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Էրզրումի նահանգի վարչական բաժանումն ուներ արդեն հետևյալ պատկերը. 1) Էրզրումի գավառ, բաղկացած Էր 9 գավառակներից՝ Էրզրում, Բաբերդ, Բասեն, Խնուս, Քըղի, Դերջան, Կիսկիմ, Սպեր և ՆւաՏր վան. 2) Երզնկայի գավառ, որի կազաներն էին 5-ր՝ Երզնկա, Կամախ, Ռեֆահիե (Կեր ճանիս), Գուրուչայ և Բոլոմեր. 3) Բայազետի գավառ՝ կազմված Բայազետի, Դիադին]ւ Ղարաքիլիսեի, Ալաշկերտի և Այնթափի կազաներից:

էրզրումի նահանգը բաժանված էր 8 եկեղեցական թեմերի միջև, որոնք էին՝ 1) Կա րինի արքեպիսկոպոսական վիճակ (պարունակում էր էրզրումի, Խնուսի, Թորթում} Սպերի և Կիսկիմի գավառակները). 2) Երզնկայի եպիսկոպոսական վիճակ (ընդգր կում էր Երզնկայի, Ռեֆահիեի, Գուրուչայի գավառակները). 3) Բաբերդի եպիսկուտ սական վիճակ (իրավասություններր տարածվում էին Բաբերդի գավառակի վրա). 4) Բասեն եպիսկոպոսական վիճակ (Բասենի գավառակ). 5) Դերջանի եպիսկոպոսակաք վիճակ (Դերջանի գավառակ). 6) Կամախի վանական վիճակ (րնդգրկում էր Քեմախ և Գուրուչալ գավառակները). 7) Խորձեանի (Քըդիի) եպիսկոպոսական վիճակ (Քըղիի գավառակ). 8) Բագրևանդի եպիսկոպոսական վիճակ (ընդգրկում էր Բայազետի uանջակը):

 

բ. Օսմանյան աղբյուրները էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ

 

Օսմանյան վիճակագրական տվյալները ներկայացնում են 1878-1914թթ. էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակի հետևյալ պատկերը.

 

1.    1880թ. վիճակագրություն՝ 49,599 շունչ (միայն արական բնակչություն:

2.     1887թ.՝ 106,768 շունչ:

3.     1881/82-1893թթ. մարդահամար՝ 109,808 շունչ:

4.     1906թ. մարդահամար՝ 118,169 շունչ:

5.    1914թ. վիճակագրական տվյալներ՝ 136,618 շունչ:

 

 

 

Վարչական միավոր

1887թ.

1881/82-1893թթ.

1906թ.

1914թ.

ընդհ.

ար.

իգ-

ընդհ.

ար.

իգ.

ընդհ.

ընդհ.

1

էրզրումի գավառ

67,792

44,591

36,342

80,933

39,926

37,788

77,714

97,744

2

Երզնկայի գավառ

31,091

9,926

9,334

19,260

12,161

11,481

23,642

25,462

3

Բայազետի գավառ

7,885

5,228

4,387

9,615

4,183

3,740

7,923

13,412

4

Խնուսի գավառ

-

-

-

-

5,002

3,888

8,890

-

 

Ընդամենը

106,768

109,808

...

118,169

136,618

 

 

Էրզրում նահանգի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ օսմանյան մարդա համարների տվյալները քիչ աղերս ունեն իրականության հետ: Նախ, ինչպես ակնհայտ էրևում է աղյուսակում բերված տվյալներից, իգական բնակչությունը պարզապես թերհաշվարկվել է շուրջ 20%-ով:

 

 

Բացի դրանից, օսմանյան տվյալների՝ իրականությանը չհամապատասխանելը բացահայտ երևում է Առաջին աշխարհամարտի առաջին ամիսներին Արևելյան Հայսա տանում ապաստանած էրզրումի նահանգից գաղթականների հաշվառման տվյալներ) հետ դրանց համադրման միջոցով: Բաղդատենք 1914թ. օսմանյան վիճակագրություն; 1915թ. հունվարի 30-ին կատարած գաղթականների մեկօրյա մարդահամարի տվյալնե րի հետ:

Աղյուսակ 2. էրզրումի նահանգի մի քանի գավաոսւկների հայ բնակչության թվսւքանակը Մեծ եղեոնի նախօրյակին

 

 

Վարչական միավոր

1914թ. Օսմանյան վիճակագրություն

1915թ. Մեկօրյա վիճակագրություն

Տարբերությունը,%

1

Բասենի գավառակ

10,046

12,914

28,5

2

Նամրվանի գավառակ

556

655

17,8

3

Դիադինի գավառակ

904

1,111

22,8

4

Ղարաքիլիսեի գավառակ

3,195

6,034

88,8

5

Ալաշկերտի գավառակ

4,202

7,732

84,0

 

Ընդամենը

18,903

28,446

50,4

 

Ինչպես տեսնում ենք, թեև մեկօրյա մարդահամարի ցուցակը թերի է, ոչ բոլոր հայկական գյուղերի բնակիչներին էր հաջողվել խուսափել կոտորածից և հաղթահարել գաղթի ճանապարհի դժվարությունները, սակայն անգամ դրա թերի տվյալներով Ռուսաստա­նին սահմանակից գավառակներն ունեին շուրջ 50%-ով ավել բնակչություն, քան ցույց է տրված թուրքական վիճակագրության կողմից:

 

գ. Հայկական աղբյուրները էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ

§ 1. էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակն ըսա Կ. Պոլսի հայոց

պատրիարքարանի տվյալների

1878-1914թթ. էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ առատ վիճակագրական նյութ են պարունակում հայկական աղբյուրները:

Այսպես, համաձայն Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից 1878-80թթ Արևմտ­յան Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների, որոնք 1880թ. ամռանը պատրիարք Ներսես Վարժապետյանի կողմից ներկայացվել էին Օսմանյան Թուրքիա­յով Մեծ Բրիտանիայի դեսպան Ջորջ Գոշենին, նահանգում բնակվում էր 134,000 հայ (1881թ. հայոց պատրիարքարանի նորացված և ճշտված ցուցակի տվյալներով՝ 136,147 հայ):

  1902թ. Օսմանյան կայսրության հայկական եկեղեցական թեմեր ուղարկված շրջաբերական նամակով հայ բնակչության ընդհանուր հաշվառում է նախաձեռնել պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: Օրմանյանի տվյալների համաձայն՝ նահանգի հայ բնակչության ընդհանուր թիվն էր 203,400 շունչ:

1912թ. Հայկական հարցի վերաբացման կապակցությամբ հայոց պատրիար­քարանին կից ստեղծված Ապահովության հանձնաժողովը պատրիարքարանի տվյալների հիման վրա պատրաստել և մեծ տերությունների դեսպաններին է ներ­կայացրել երկու վիճակագրական աղյուսակներ, որոնք արտացոլում էին 1882 և 1912թթ. Արևմտյան Հայաստանի հայ բնակչության թվաքանակը: Ըստ այդ տվյալ­ների՝ 1882թ. էրզրումի նահանգի հայ բնակչության թիվն էր 280,ООО, իսկ 1912թ.՝ 215,000 շունչ:

Հայոց պատրիարքարանի կողմից էրզրումի նահանգի հայ բնակչության հաշվառում է իրականացվել և Առաջին աշխարհամարտի նախօրյակին՝ 1913-14թթ.: Այդ մարդահամա­րի տվյալներով նահանգում բնակվում էր 202,389 հայ:

 

Աղյուսակ 3. էրգրումի նահանգի հայ բնակչության թվաքսւնակն ըստ հայոց պատրիարքարանի տվյալների, 1878-1914թթ.

 

 

Վարչական միավոր

1880թ.

1882թ.

1902-1 Օթթ.

1912թ.

1914թ.

1

էրգրումի գավառ

-

-

152,500

163,000

138,526

2

Երգնկայի գավառ

-

-

35,700

32,000

37,612

3

Բայագետի գավառ

-

-

15,200

20,000

26,251

 

Ընդամենը

136,147

280,000

203,400

215,000

202,389

 Մեծ եղեռնի նախօրյակին էրգրումի նահանգի հայ բնակչության թվաքանակին վերաբերող հայոց պատրիարքարանի տվյալները (203,000-215,000 շունչ) շուրյ 1,5 անգամ բարձր են օսմանյան տվյալից (136,618 շունչ) ե այդ առումով շատ ավե­լի մոտ իրականությանը, սակայն գավառակ առ գավառակ պատրիարքարանի տվյալ ների քննությունը ցույց է տալիս, որ դրանք որոշ դեպքերում զերծ չեն թերություննե­րից:

§ 2. Հայկական այլ աղբյուրների վիճակագրական տվյալները

Խնդրո առարկա ժամանակաշրջանի հայ ուսումնասիրողներից նահանգի հայ բնակչության վերաբերյալ ամբողջական վիճակագրական տվյալներ են հաղորդում Վահան վարդապետ Պարտիզակցին, Ալեքսանդր Երիցյանցը, Մ. Ավետիսյանը, Ա- Դոն և այլք:

Ըստ Վահան Պարտիզակցու՝ 1879թ. լույս տեսած «Խոսք գՀայրենեաց» աշխա­տությանը կից վիճակագրության՝ նահանգի հայ բնակչության թիվն էր 170,000 շունչ: 1880թ. նոյեմբերի 15-ին «Մասիս» թերթում հրապարակվում է Վահան Պարտիզակ­ցու վիճակագրական մեկ այլ ցուցակ, որի համաձայն՝ նահանգն ուներ 17,900 տուէ հայ բնակչություն: Հեղինակը նշում Է, որ վիճակագրությունը քաղել Է «կէս պաշտօնական կամ անձնական կերպով գտած աղբիւրներէ»: Ըստ Վահան Պարտի­զակցու՝ հայ բնակչության հստակ թվաքանակ տալ անկարելի է, «վասնզի Թուրբիոյ մէջ անձ համրելը անհնար է, ոչ Օսմանեան պետութիւնը եւ ոչ ազգային որեւէ իշխանութիւն կարող է առ այդ»: Հեղինակի դիտարկմամբ մեկ տան շնչերի միջին թիվը գյուղերում պետք է ընդունել 8, իսկ քաղաքներում՝ 5-6 շունչ, ընդհանուր միջինը՝ 7 շունչ:

Հայ ուսումնասիրող Ա. Երիցյանցի՝ 1880թ. կազմած վիճակագրությամբ նահանգն ուներ 176,490 շունչ հայ բնակչություն: Հեղինակն իր հաշվարկները կատարեփս որպես աղբյուր օգտագործել է զինապարտների և աշարի գանձման ցուցակները, էրգրումի առաջնորդարանի արխիվի նյութերը, թուրքական նահանգային սալնամեներից Ա այլ տպագիր աղբյուրնե­րից քաղված տվյալներ:

1890թ. Օսմանյան կայսրության, այդ թվում Ա էրգրումի վիլայեթի ազ­գաբնակչության վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հաղորդում հայ ուսում­նասիրող Մ. Ավետիսյանը, որոնց համաձայն՝ նահանգում բնակվում էր 420,000 հայ:

1912թ. լույս է տեսել հայ պատմաբան, տնտեսագետ Ա վիճակագիր Ա-Դոյի «Վանի, Բիթլիսի ե էրգրումի վիլայեթները» ուսումնասիրությունը, որտեղ հեղինակը ներկայաց­նում է էրգրումի վիլայեթի վիճակագրական պատկերը 1909թ. Արևմտյան Հայաստան կատարած իր ճանապարհորդության ընթացքում հավաքած նյութերի հիման վրա: Ա-Դոն իր վիճակագրությունը կազմելիս հիմնականում օգտվել է առաջնորդարաններում պահվող տարբեր ցուցակներից: Ըստ Ա-Դոյի՝ նահանգի հայ բնակչության թիվն էր 159,593 շունչ:

Աղյուսակ 4. 1878-1914թթ. էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ հայկական ոչ պաշտոնական աղբյուրների վիճակագրական տվյալներ

 

էրզրումի գավառ

Բայազետի գավառ

Երզնկայի գավառ

Գումար

1879թ., Վ. Պարտիզակցի

120,000

50,000

170,000

1880թ., Վ. Պարտիզակցի

12,800 (տուն)36

1,500 (տուն)37

3,600 (տուն)38

17,900 (տուն)

1880թ., Ա. Երիցյանց

89,916

10,354

76,220

176,490

1890թ., Մ. Ավետիսյան

390,000

30,000

420,000

1909թ., Ա-Դո

117,817

25,095

16,681

159,593

  Վերոնշյալ տվյալներից արժեքավոր աղբյուրագիտական նշանակություն ունեն և կարող են օգտագործվել համապատասխան ժամանակաշրջանին վերաբերող հայոց պատրիարքարանի վիճակագրությունը ճշտելու համար թերևս միայն Երիցյանցի ե Ա-Դոյի տվյալներդ քանի որ միայն դրանք են պարունակում գյուղացուցակներ: Որոշակի արժեք են ներկա­յացնում Վահան Պարտիզակցու ըստ թեմերի տվյալներր, քանի որ հեղինակը նշում է տվյպ թեմում հաշվառված հայաբնակ բնակավայրերի թիվը, ինչը հնարավորություն է տալիս այն համեմատելու եկեղեցական ծագում ունեցող այլ վիճակագրական ցուցակների հետ:

դ. Ռուս և արևմտյան հեղինակների վիճակագրական տվյալները էրզրումի

Նահանգի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական ամբոդջակա! տվյալներ են պարունակում անգլիական և ռուսական դիվանագիտական ներկայացուցիչ Վերոնշյալ հեղինակներից Վ. Քինեն և Վ. էվերեթը իրենց հաշվարկները հիմնում ների (հյուպատոսների) զեկույցները, ռազմական հետախույզների տեղեկագրերր: Օտարերկյա ճանապարհորդների և ուսումնասիրողների վիճակագրական տվյալներից լայն տարածում ՝ գտել Վիտալ Քինեի վիճակագրությունը:Ըստ Վ. Քինեի վիճակագրության՝ նահանգի հայ բնակչության թիվը կազմում էր 134.967 շունչ: Օսմանյան կայսրության ե մասնավորապես Արևմտյան Հայաստանի հայ բնակչության թվաքականի վերաբերյալ 1880-90-ական թթ. բրիտանացի դիվանագետների կողմից կա­տարված հաշվումները հանրագումարի են բերված «Քուրդիստանում» Մեծ Բրիտանիայի նախկին հյուպատոս գնդապետ Վիլյամ էվերեթի կողմից 1895թ. մայիսին պատրաստած զեկուցագրում: էվերեթր նշելով, որ վիճակագրական տվյալներն իրար հակասում են, էրզրումի նահանգի համար հաղորդում է 134,902 հայ բնակչության մասին, որից 10,000-ը՝ կաթոլիկ, 905-ը՝ բողոքականԱռաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին էրզրումի հայ բնակչութ­յան թվաքանակի վերաբերյալ տվյալներ են հաղորդում նաև ռուսական դիվանագիտա­կան աղբյուրները: Այսպես, ըստ էրզրումում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Շտիրների՝ Կ. Պոլսում ռուս դեսպանին հասցեագրված 1912թ. նոյեմբերի 19-ի հեռագրի, նա­հանգում բնակվում էր 210,000 հայ: էրզրումում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ադամովի տվյալներով 1914թ. նահանգն ուներ շուրջ 200,000 հայ բնակչություն:

Աղյուսակ 5. Ռուս և արևմտյան հեղինակների վիճակագրական տվյալները ւէրգրումի նահանգի հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ (1878-1914թթ.)

Վարչական միավոր

1892թ. Քինե

1895թ. էվերեթ

1912թ. Շաիրնհր

1914թ. Ադամով

էրզրումի գավառ

89,944

104,006

-

-

Երզնկայի գավառ

34,5 1 845

24,896

-

-

Բայազետի գավառ

10,505

6,000

-

-

Ընդամենը

134,967

134,902

210,000

200,000

 Վերոնշյալ հեղինակներից Վ. Քինեն և Վ. էվերեթը իրենց հաշվարկները հիմնում են թուրքական տվյալների վրա, Շտիրների և Ադամովի տեղեկությունների ադբյուրը հայտնի չէ, թեև նրանք ըստ էության  երկրարդում են նույն թվականներին Հայկա կան հարցի վերստացման կապակցությամբ հայոց պատրիարքարանի հրապարակած տվյալները: Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր հեղինակները էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակի իրենց հաշվումներում անհրաժեշտ են համարել թուրքական վիճակագրական տվյալների համեմատ ավելացնել հայերի թիվը շուրջ 30-100%-ով:

ե. էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեոնի նախօրյակին՝ ըստ գավառակների

Մեծ եղեոնի նախօրյակին նահանգի հայ բնակչության թվաքանակը որոշելու համպ ելակետային ենք րնղունում հայոց պատրիարքարանի՝ 1914թ. վիճակագրությունը այ ճշտելով օժանդակ արժանահավատ նյութերի միջոցով, որոնք են՝ փախստականներ! հաշվառման ցուցակները, Մեծ եղեռնը վերապրածների կողմից հաղորդվող տվյալներ ռուսական զորքերի կողմից էրզրումի գրավումից անմիջապես հետո՝ Ամենայն Հայ» Կաթողիկոսի հանձնակատար եկեղեցական պաշտոնյաների կողմից 1916թ. վերջերին I 1917թ. սկզբներին կազմված վիճակագրական ցուցակները:

էրզրումի գավաո

Ըստ հայոց պատրիարքարանի՝ 1913-14թթ. մարդահամարի տվյալների՝ գավառակ 43 հայաբնակ բնակավայրերում ապրում էր 37,480 շունչ հայ (6,355 տուն): Այս տվյալ համադրումր Մեծ եղեռնը վերապրածներից քաղած տեղեկությունների հետ ցույց է տափ որ պատրիարքարանը թերհաշվառել է էրզրումի գավառակի հայ բնակչությանը: Այսպեւ համաձայն «Կարնո և շրջանի հոգևոր տեսուչ» Զավեն վարդապետի՝ 1916թ. դեկտեմբերին կազմած վիճակագրության՝ Մեծ եղեռնի նախօրյակին գավառակի 37 գյուղերա (առանց էրզրում քաղաքի) բնակվել է 35,578 շունչ հայ:

Պատրիարքարանի տվյալներից բարձր է նաև Մեծ եղեռնր վերապրածների հաղորդա տեղեկությունների հիման վրա 1917թ. Ամատունու կողմից կազմված վիճակագրություն Ստորև համեմատենք Պատրիարքարանի՝ 1913-14թթ. մարդահամարի, Զավեն վարդապետի և Ամատունու ցուցակներում առկա մի քանի բնակավայրերի տվյալներր:

 

 

 

Աղյուսակ 5.  էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեոնի նախօրյակին

 

1914». թուրքական տվյալնսր

1914թ. հայոց պատրիարքարան

1914թ. մեր հաշվումները

էրզրումի դավա ո

 

 

 

էրզրում

34,545

37,480

53,000

Խնուս

8,229

21,382

22,000

Քըդի

14,609

19,859

25,500

Դերջան

7,401

11,690

18,000

Բաբերդ

12,025

17,060

18,500

Սպեր

2,920

2,602

3,200

Թորթում

1,223

2,829

3,500

Կիսկիմ

6,190

8,136

11,000

Նարման

556

748

750

Բասեն

10,046

16,740

21,000

Ընդամենը

97,744

138,526

176,450

Երզնկայի գավաո

 

 

 

Երզնկա

16,291

25,795

32,000

Բոլոմեր

511

862

900

Կամախ

4,741

6,396

8,000

Գուրուչայ

2,649

2,989

4,200

Ռեֆահիե

1,270

1,570

2,500

Ընդամենը

25,462

37,612

47,600

Բայազետի գավաո

 

 

 

Բայազեւո

2,619

4,884

5,000

Դիադին

904

1,649

1,750

Ղարաքիփսե

3,195

8,180

8,000

Ալաշկերտ

5,624

9,914

11,000

Այնթափ

1,070

1,624

1,800

Ընդամենը

13,412

26,251

27,550

Ընդհանուր գումար

136,618

202,391

251,600

 

 

 

 

 

 

 

 

 

 



 

 

 

 

 

 

:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 


 


 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am