ՏԱՏՐՅԱՆ, Դ ա դ ր յ ա ն, Վահագն (ծ. 1926), իրավագետ, սոցիոլոգ (ԱՄՆ): Կրթությունն ստացել է Բեռլինի, Վիեն-նայի և Ցյուրիխի համալսարաններում: Սոցիոլոգիա, սոց. հոգեբանություն, քրեագիտություն և այլ առարկաներ է դասավանդել ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում: Այժմ՝ Նյու Յորքի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆ.:

ԱՄՆ-ի գիտ. պարբ-ներում բազմաթիվ հոդվածներ է հրապարակել 1915-ի հայերի ցեղասպանության պատճառների ու հետևանքների մասին:  Տ. քննադատում է հայերի «սադրիչ» վարքագծի մասին տեսությունը, ժխտում թուրք. կառավարության նկատմամբ հայերի անհավատարմության թեզը, ցույց տալիս թուրք. իշխանությունների հանցավոր մեղավորությունը և եվրոպ. պետությունների դիրքորոշումը տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ինչպես 1914—18-ի առաջին համաշխար. պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից առաջ: «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի խնդիր: Հայկական հարցը աոաջին համաշխարհային պատերազմի շրջանում և ժամանակակից իրավական վերաբերմունքը նրան»

 

(1989) աշխատության մեջ քննում Է Օսմ. կայսրությունում հայերի ցեղասպանության իրականացման պատմությունը,  ցույց տալիս դրա նկատմամբ եվրոպական պետությունների վերաբերմունքը և եզրակացնում, որ այդպիսով Թուրքիան խուսափեց պատժից գործած ցեղասպանության համար: Տ. լուսաբանում է նաև հետագա տարիների իրադարձությունները, հրապարակում փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Մ. Քեմալի կառավարությունը 1920-ի նոյեմբ. գաղտնի հրաման է տվել Կարաբեքիրին՝ «ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանը»: Մասնակցել է ցեղասպանությանը նվիրված միջազգ. գիտ. կոնֆերանսների:

 

Երկ Genocide as в Problem of National and International Law: The World War / Armenian Case and is Contemporary Legal Ramifications. "Yall Journal of International Law", v. 14, N 2, 1988, p. 221-334; The Armenian Genocide in Official Turkish Records.., in "Journal of Poliical and Miliary Sociology v. 22. N 1, 1994

Գ.Մախմուրյան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am