ՍԵՍԻԼ (Cecil) Ռոբերտ, լորդ Չելվադ (1864-1958), անգլիական քաղաքական գործիչ, լորդ Ո. Սոլսբերիի որդին: 1906—23-ին՝ Համայնքերի պալատի անդամ պահպանողական կուսակցությունից, մի շարք կառավարություններում զբաղեցրել է նախարարի և այլ պատասխանատու պաշտոններ: Հետեվողականորեն պաշտպանել է հայ ժողովրդի շահերը: 1915-16-ի ընթացքում Համայնքների պալատում բազմիցս հանդես է եկել Թուրքիայամ հայերի զանգվածային տեղահանությունների և ջարդերի մասին հաղորդումներով, նշել, որ այդ գործողությունները ոչ թե ինչ-որ սադրանքի, ապստամբության կամ խռովության արդյունք են, այլ արևմտահայերի ծրագրված ոչնչացում: 1915-ի սեպտ. հայերի ջարդերի և տեղահանության կապակցությամբ հարց է բարձրացրել ԱՍՆ-ի հասարակության կարծիքի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: 1918-ի հոկտեմբերին Ս. նշել է, որ հայերը վաստակել են ազատագրվելու և անկախանալու իրավունքը շնորհիվ հետևյալ գործոնների, հայերը հրաժարվել են հանդես գալ Ոուսաստանի դեմ, 1915-ին կոտորվել Է հայ բնակչության 2/3-ը, Թուրքիայի դեմ կռվելու համար ռուս, բանակի կազմում կազմավորվել են հայկ, կամավորական ջոկատներ, 5 ամսվա ընթացքում (1918-ի փետրվար-հուլիս, ռուս, հեղափոխությունից և Կովկասյան բանակի փլուզումից հետո) հետ են մղվել թուրք, բանակի հարձակումները, ինչը նպաստել է Աիջագետքում բրիտանական բանակի գործողություններին: 1918-ի նո յեմբերի Համայնքների պալատում Ս. հանդես է եկել Հայկ, հարցում կառավարության քաղաքականության քննադատությամբ, ավելի ուշ հայտարարել է, որ Հայկ, հարցը փաստորեն կարող է լուծվել միայն Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային հանձնելու դեպքում, ընդ որում, ենթամանդատային տարածք համարելով բոլոր հայկ, վեց նահանգները: Դեմ է եղել 1919-ին Հայաստանից անգլիայի զորքերի դուրսբերմանը՝ գտնելով, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու է հայերի ճակատագրի համար, որոնք 1916-ին Ան-տանտի շահերի զոհը դարձան: Ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի ստեծմանը, 1920-30-ին եղել ՄԵծ Բրիտանիայի ներկայացուցիչը նրա մի շարք համաժողովներում, քննադատել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումը Հայկ, հարցում, ձգտել Հայաստանն ընդունել Ազգերի լիգա:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am