Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ազգային պատվիրակություններ

 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Հայկական հարցը միջազգային տարբեր համաժողովներում ու բանակցություններում արծարծելու և պաշտպանելու համար հայ քաղաքական և եկեղեցական շրջանների կազմած պատվիրակություններ: Իրենց բեղուն գործունեությամբ առանձնապես հայտնի են Մ.Խրիմյանի ղեկավարությամբ 1878-ի Բեոլինի կոնգրեսին մասնակցած, 1912-13-ի Բալկանյան պատերազմների ժամանակ հայկ բարենորոգումների նոր արծարծման շրջանում ստեղծված Պողոս Նուբար փաշայի պատվիրակությունը, որն իր գործունեությունը շարունակեց նաև հետպատերազմյան շրջանում (Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-20, Սան Ռեմոյի կոնֆերանս 1920, Լոնդոնի կոնֆերանս 1921, Լոգանի կոնֆերանս 1922-23 ևն), ինչպես նաև Ա. Ահարո-նյանի գլխավորած Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որը 1919-ին միավորվեց Պողոս Նուբարի պատվիրակության հետ:

Մ. Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը կազմվել է Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանի նախաձեռնությամբ՝ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի կոնգրեսում պաշտպանելու և ըստ հնարավորին այն բարելավելու համար: Տակավին կոնգրեսի նախօրեին պատվիրակության անդամները՝ Մ. Խրիմյանը և Մինաս Չերազը, այցելել են Հռոմ, Փարիզ, Լոնդոն, Խ. Գալֆայանը Պետերբուրգ, հանդիպումներ ունեցել այդ երկրների պետ. ու դիվա-նագիտ. գործիչների հետ՝ հօգուտ Հայկական հարցի բարենպաստ կարծիք ստեղծելու նպատակով: Բայց պատվիրակությանը հնարավորություն չտրվեց մասնակցել կոնգրեսի աշխատանքներին, և մեծ դժվարությամբ միայն հաջողվեց մասնակից պետություններին հանձնել Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու կից հուշագիրը, որոնք, սակայն, մնացին անհետևանք: Բեռլինի դաշնագրի ստորագրմամբ այդ պատվիրակությունը փաստորեն դադարեց գոյություն ունենալ:

Պողոս Նուբար փաշայի պատվիրակությունը կազմվեց 1912-ի նոյեմբերին  Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի կոնդակով՝ Բալկանյան պատերազմի ընձեռած բարենպաստ պայմաններում Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսի մասնակից պետությունների ուշադրությանը ներկայացնելու նպատակով: Բանակցությունների և հայկականբարենորոգումների (տես Հայկական բարենորոգումներ 1912-14) շուրջ ստեղծված դիվանագիտ. ամբողջ քաշքշուկի ընթացքում Ա. պ. (որի մեջ էին մտնում նաև Գևորգ արքեպիսկոպոս Ութուճյանը, Հակոբ Արթին փաշան, Մինաս Չերազը և Հարություն Մոստիչյանը), գործունեության կենտրոն ունենալով Փարիզը, մշտական շփման մեջ էր եվրոպ. պետությունների կառավարող և ազդեցիկ շրջանների հետ. նպատակն էր նպաստավոր հանրային կարծիք ստեղծել Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի մյուս հայաբնակ վայրերում բարենորոգումների անցկացման օգտին: Այդ պատվիրակության առաքելությունն ավարտվեց հայկական բարենորոգումների վերաբերյալ 1914-ի ոուս-թուրքական համաձայնագրի ստորագրմամբ, որն ընդգծում էր Ռուսաստանի ղեկավար դերը Հայկական հարցում: Սկսված համաշխ. պատերազմը ի չիք դարձրեց այդ համաձայնագրի իրականացումը և նոր չարիք բերեց հայ ժողովրդին՝ նրան մատնելով տեղահանության և աննախադեպ ջարդերի: Ստեղծված միջազգ նոր իրապայ մաններում պատվիրակությունն իր եռանդն ուղղեց մեկ նպատակի՝ Անտանտի օգնությամբ ազատագրել Արմ. Հայաստանը օսմ. տիրապետությունից: Գերազանցապես պատվիրակության և Պողոս Նուբարի ջանքերով էր, որ կազմակերպվեց Արևելյան կամ Հայկական լեգեոնը, որը ֆրանս. զորքերի կազմում մասնակցեց մի շարք կարևոր ճակատամարտերի Պաղեստինում ու Սիրիայում և պատերազմի վերջում ստրատեգիական որոշ դիրքեր գրավեց Կիլիկիայում: Ա. պ. և Պողոս Նուբարը մեծապես աջակցեցին նաև Գ. Փաստրմաճյանի (տես Արմեն Գարո) առաքելությանը ԱՄՆ (1918)՝ ստանալու նրա օգնությունը Կովկասյան ճակատը պահող հայկ, զինված ուժերի համար:

1918-ի վերջին Պողոս Նուբարը կրկնապատկեց իր ջանքերը Հայաստանի համար «պատերազմող կողմի» կարգավիճակ ապահովելու և առաջիկա հաշտության կոնֆերանսում տեղ ստանալու համար: Նոյեմբերի 30-ին նա հայ ժողովրդի անունից հռչակեց Հայաստանի պատմական տարածքների միավորումը և, իր պատվիրակությանը հայ ժողովրդի անունից հանդես գալու մանդատ ապահովելու համար, 1919-ի սկզբին Փարիզում հրավիրեց Հայ ազգային համագումար. Համագումարի կարևոր ձեռնարկներից մեկը եղավ «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ և նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը Արևմտյան. Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միաց-մամբ: Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին՝ կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաև ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնը և հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պւսշտպա-նելու համար: 1920-ի հունվարի 19-ին կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը: Հաջորդած Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920) նույնպես, երբ քննարկվում Էին Հայաստանի վերաբերյալ հարցերը, հրավիրվեց միացյալ պատվիրակությունը: Կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի պրեզիդենտին՝ Հայաստանի մանդատը ստանձնելու և որպես միջնորդ նրա սահմանները ճշտելու խնդրանքով: Այստեղ հաստատվեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սևրի պայմանագրի (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) հիմքում: Հայաստանը ճանաչվում Էր դաշնադիր կողմ, ստեղծվում Էր Միացյալ Հայաստան: 1920-ի ամռան-աշնան իրադարձությունները (քեմալական Թուրքիայի պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ, խորհրդա-թուրք. ամրապնդվող դաշինքը, Անտանտի երկրների հաշվենկատ «խաղերը» Անկարայի կառավարության հետ ևն) հիմնովին փոխեցին ուժերի հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում, և 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում դրվեց Սևրի պայմանագրի վերանայման հարցը, հայկական պատվիրակությունը այդ կոնֆերանսում իզուր փորձում Էր վերադարձնել բռնագրավված Արմևմտյան Հայաստանն ու Կարսի մարզը և հայկ, «վարչական ինքնավարություն» ստանալ Ֆրանսիայի գրաված Կիլիկիայում: Հաջորդ՝ Լոզանի կոնֆերանսում (1922-23) ազգ. պատվիրակությունը, որն արդեն գլխավորում Էր Գ. Նորատունկյանը [Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ որպես վերացված պետության (1920-ի նոյեմբ. 29-ին հաստատվել Էր խորհրդ. իշխանություն) ներկայացուցչի մասնակցությունը մերժվել Էր] ապարդյուն փորձում Էր «Հայկական ազգային օջախ» հիմնելու իրավունք ստանալ Արմ. Հայաստանում կամ Կիլիկիայում: Լոգանից հետո Էլ դեռ մի որոշ ժամանակ պատվիրակությունը փոփոխված կազմով անպաշտոն ձևով մասնակցում Էր Ազգերի լիգայի նստաշրջաններին (տես Ազգերի լիգան և Հայկական հարցը), որտեղ Հայկ, հարցը արդեն վերածվել Էր գաղթականության տեղավորման հարցի:

Ըստ Էության Ա. պ Էին նաև Հայոց ազգային խորհրդի կողմից ընտրված և Անդրկովկասյան սեյմի պատվիրակության մաս կազմող հայկ, պատվիրակությունը (Ա. Խատիսյան, Հ. Քաջազնունի և ուր.), որը մասնակցեց Տրապիզոնի բանակցություններին (1918-ի մարտ-ապրիլ) ու կնքեց Բա-թումի պայմանագիրը (1918), և 1918-ի հուլիս-հոկտեմբեր Կ. Պոլսում սուլթան, կառավարության հետ բանակցություններ վարած Ա. Ահարոնյանի պատվիրակությունը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» , Երևան, 1996թ.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am