Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Արմյանե ի վոյնա պատկերազարդ ռուսերեն ամսագիր

«ԱՐՄՅԱՆԵ Ի ՎՈՅՆԱ» ("Армяне И война"-«Հայերը և պատերազմը»), պատկերազարդ ռուսերեն ամսագիր: Հրատարակվել է Օդեսայում, 1916-ի մարտից - 1917-ի փետրվար: Լուսաբանել է հայկական կյանքը առաջին աշխարհամարտի ժամանակ՝ նպատակ ունենալով ռուսական հասարակայնությանը ծանոթացնել հայ իրականությանը: Հրապարակել է հոդվածներ Հայկական հարցի, հայ կամավորական շարժման, Կովկասյան ճակատի ռազմական գործողությունների, հայ գաղթականների, հայկական գաղթավայրերի և այլնի վերաբերյալ, Հայաստանին նվիրված գեղարվեստական գործեր: Ամսագրին գործակցել են հայ և ռուս գրականագետներ, հասարակական գործիչներ և թղթակիցներ Ա. Ջիվելեգովը, Մ. Բերբերյանը, Գ. Չալխուշյանը, Մ. Շահինյանը, Ա. Ծատուր յանը, Յու. Վեսելովսկին, Ա. Գորոդեցկին և ուրիշներ: Ունեցել է մշտական խորագրեր. «Հայկական կյանքի ժամանակագրություն», «Հայկական կոմիտեներ», «Մամուլի տեսություն» և այլն:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am