Ագրիպասյան Հովհաննես (մոտ 1866, Վան-1889, Չուխ Գեդուկի լեռնանցք (Աղբակից Վան տանող ճանապարհին), ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից: Մանուկ հասակում կորցրել է հորը (սպանել են քրդերը). նրան հովանավորել է Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի): Սովորել է Վանի և Մուշի Առաքելոց վանքի դպրոցներում. Վանի Կեդրոնական վարժարանում, որտեղ և տարվել է հեղ. գաղափարներով: Խուսափելով թուրք, իշխանությունների հետապնդումներից՝ մի որոշ ժամանակ եղել Է Կովկասում, ապա վերստին վերադարձել Արևմտյան Հայաստան, շրջագայել գավառներում (Վասպուրական, Բաղեշ, Սասուն, Ալաշկերտ), ուսումնասիրել ժողովրդի վիճակը: 1888-ին Սալմաստում (Իրան) Վարդան Գոլոշյանի և Կարապետ Գուլակսզյանի հետ կազմակերպել Է զինված խումբ և 1889-ի մայիսին դուրս գալով Հավթվան գյուղից անցել պարսկա - թուրք, սահմանը, շարժվել դեպի Տարոն: Սայիսի 24-ին Չուխ Գեդուկի լեռնանցքում կռվի են բռնվել թուրք, ոստիկանների հետ և զոհվել անհավասար մարտում:

 

Գրականության ցանկ

 «Հայկական հարց», Երևան,1996:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am