ԱՉԸՔՊԱՇՅԱՆ ԱՐԱՄ (Կարապետյան Գրիգոր) (1867, Արաբկիր-1915, Կ. Պոլիս), քաղաքական գործիչ, ազգային-ազատագրական շարժման մասնակից: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1886-ին տեղափոխվել Է Կ.Պոլիս: Մեծն Մուրադի Կ. Հարություն ճանկյուլյանի հետ հիմնել է հնչակյան կուսակցության Կ.Պոլսի մասնաճյուղը: 1890-ի Գում Գափուի ցույցի գլխ կազմակերպիչներից: 1892-1904-ին գործել է Փոքր Հայքում և շրջակա գավառներում, փորձել միավորել այնտեղ պայքարող հայդուկային խմբերի գործունեությունը: Ա. մեծ դեր Է խաղացել Շապին Գարահի սարի հերոսական ինքնապաշտպանության (1895) ընթացքում: Այնուհետև անցել Է Եվրոպա: 1907-ին Փարիզում, Ս.Սապահ-Գյուղյանի և Սեծն Մուրադի հետ ՍԴՀԿ կենտրոնական վարչության հանձնարարությամբ բանակցել Է երիտթուրքերի ղեկավարների հետ: 1908-ի երիտթուրք հեդաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս: 1914-ին հնչակյան այլ գործիչների հետ ձերբակալվել է: Դատվել է իթթի-հաթի ղեկավարներին ահաբեկելու փորձի մեղադրանքով և «քսան կախաղանների» թվում մահապատժի ենթարկվել Կ.Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում:

 

U. Սանջյան (Լիբանան)

 

Գրականության ցանկ

Հայկական հարց, 1996թ.,Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am