ԶՈՀՐԱԲՅԱՆ Էդիկ Արտեմի (ծնված 1939), պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988): Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը (1967): Աշխատությունները հիմնականում նվիրված են խորհրդային իշխանության առաջին տարիներին Հայաստանի միջազգային դրության լուսաբանմանը: «Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ (1979) գրքում քննարկվում է Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, հանգամանորեն տրված են Մոսկվայի 1920-21-ի ռուս-թուրքական կոնֆերանսների ընթացքը և որոշումները, 1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերլուծությունը: Հայ-իրանական հարաբերություններին է նվիրված «Սովետական Ռուսաստանը և հայ-իրանական հարաբերությունները (1920-1922 թթ.)» (1985) մենագրությունը: Ուսումնասիրել է նաև Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական կապերը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ մինչև ԽՍՀՄ կազմավորումը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am