ԶԱՎԵՆ ՏԻԳՐԱՆ (Չուքասզյան) (1874-1938), հրապարակախոս, հրատարակիչ: Սովորել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում, ապա Փարիզի և Ժնևի համալսարաններում: 1903-08-ին Թիֆլիսում աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, այնուհետև խմբագրել է «Երկրի ձայն» թերթը: Ապրելով Կ. Պոլսում՝ 1918-20-ին խմբագրելէ «Ժողովուրդ» թերթը: Մի շարք հոդվածներում դատապարտել է հայերի ցեղասպանությունը կազմակերպող թուրքական կառավարող շրջաններին: Ձգտել է համաշխարհային հասարակայնությանը ներկայացնել ճշմարտությունը Թուրքիայում հայերի կացության վերաբերյալ, պահանջել դատապարտել հայ ժողովրդի ողբերգության մեղավորներին: Քեմալականների իշխանության գալուց հետո, Զավեն Տիգրանը տեղափոխվել է Փարիզ, մտել ֆրանսիական կոմկուսակցության մեջ, կապեր հաստատել հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների (Անրի Բարբյուս և ուրիշներ) հետ: 1933-ից բնակվել է Խորհրդային Հայաստանում, գործունորեն մասնակցել հանրապետության մշակութային կյանքին:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am