ԶԱՀՐԱՎԻ (Zahravi) Աբդել Համիդ (1855-1916), արաբ ազգային-քաղաքական գործիչ, թուրքական լծի դեմ արաբական ազատագրական շարժման ղեկավար: Գործունորեն հանդես է եկել հայերի իրավունքների պաշտպանությամբ և Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու օգտին: Ելնելով Օսմանյան կայսրությունն ապակենտրոնացնելու սկզբունքից՝ Զահրավին գտնում էր, որ այդ հարցում հայերի և արաբների շահերը համընկնում են, և նրանք պետք է միավորեն իրենց ուժերը: Արաբական առաջին կոնգրեսում (1913) արտասանած ճառում Զահրավին ընդգծել է, որ «Մեր հայ եղբայրների դրությունը նման է մեր դրությանը: Նրանք այնպիսի մարդիկ են, ինչպես մենք, ... նրանք մտածում են այնպես, ինչպես մենք, նրանք պահանջում են ինչպես մենք: Եվ մենք հաջողություն ենք ցանկանում ինչպես մեզ, այնպես էլ նրանց: Եվ մենք միասնական ենք Օսմանյան կայսրության ապակենտրոնացման պահանջում»: Ջեմալ փաշայի հրամանով Զահրավին արաբական ազգային-ազատագրական շարժման մի խումբ ղեկավարների հետ կախաղան է բարձրացվել:

Ն. Հովհաննիսյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am