ԶԱՀՐ ԷԴ ԴԻՆ Սալեհ (ծնվել է 1951), լիբանանցի արաբ պատմաբան: Սովորել է Բեյրութում և Փարիզում: Արաբական ազգային-ազատագրական պայքարի, սիոնիստական շարժմանՀայերը և արաբները պանթուրանիզմի և սիոնիզմի միջև», 1994), Լիբանանի պատմության մասին աշխատությունների հեղինակ է: «Հայերը, ժողովուրդ և դատ» (1988) աշխատութիւնը նվիրված է Հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը: Զահրը խոսում է հայ ժողովրդի ծազման, թուրքական լծի տակ նրա թշվառ կացության, հայկական կոտորածների, 1915-ի Մեծ եղեռնի, նրանում թուրքերի, իմպերիալիստական պետությունների, սիոնիստական շարժման ունեցած պատասխանատվության մասին: Գրքի վերջին գլուխը վերաբերում է Լիբանանի հայ համայնքի պատմությանը:

Ա. Սանջյան (Լիբանան)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am