ՅԱՂՈՒԲՅԱՆ Եսայի Սարգսի (1878-1957 թթ., Երևան), Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի (տե՛ս Մուսա լեռան հերոսամարտ 1915 թ.) ղեկավարներից: Պայքարել է թուրքական կառավարության հայահալած գործողությունների դեմ և 1902 թ. ստիպված հեռացել ԱՄՆ: Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ.) հետո վերադարձել է հայրենի գյուղ՝ Յողունօլուք (Մուսա լեռան շրջակայքում): Հերոսամարտի նախօրեին հայթայթել է զենք և զինամթերք: Տեղահանության մասին թուրքական կառավարության հրահանգից հետո եղել է ինքնապաշտպանության գաղափարի պաշտպաններից և կազմակերպիչներից: Հերոսամարտի ժամանակ գտնվել է առաջավոր գծում, ցուցաբերել մեծ արիություն: 1947 թ. ներգաղթել է Հայաստան:

 

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am