ԽՎՈՍՏՈՎ Վլադիմիր Միխայլովիչ (1905-1972 թթ.), ռուս պատմաբան: ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964 թ.): Աշխատությունները վերաբերում են նոր շրջանի և միջազգային հարաբերությունների պատմությանը: Հեղինակ է «Դիվանագիտության պատմության» (2 հրտ., 1963 թ.) 2-րդ հատորի, խմբագիր և համահեղինակ՝ «ԽՍՀՄ արտաքին քաղաքականություն» (մաս 1-2, 1966-71 թթ.) աշխատության: Խվոստովը անդրադարձել է հայ ժողովրդի ազատագրական պայքարի խնդիրներին մասնավորապես՝ Հայկական հարցին: Բեռլինի դաշնագիրը (1878 թ.) դիտել է որպես մեծ պետությունների դիվանագիտական խաղ, որը ճակատագրական նշանակություն ունեցավ հայերի համար՝ նրանց դատապարտելով ֆիզիկական բնաջնջման:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am