ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ Լենդրուշ Արշակի  (մայիսի 1, 1927 թ., գ. Շինուհայր (ՀՍՍՀ Գորիսի շրջանում) - հունիսի 7, 1999 թ.), պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱ թղթակից անդամ (1990 թ.): Գիտական ուսումնասիրությունները նվիրված են Անդրկովկասում հեղափոխական շարժմանը, Հայկական հարցին, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանը, պատմագրության խնդիրներին: «Սովետական Ոուսաստանը և Հայկական հարցը» (1977 թ.) աշխատության մեջ փորձել է լուսաբանել Հայկական հարցի տեղը Խորհրդային Ռուսաստանի քաղաքականության մեջ 1917-18  թթ. ազգամիջյան և միջկուսակցական բարդ հարաբերությունների ընդհանուր ոլորտում, տվել «Թուրքահայաստանի մասին» դեկրետի մշակման պարագաները: Մի շարք հոդվածներում (համահեղինակ) ցույց է տվել հայ քաղաքական կուսակցությունների վերաբերմունքը Հայկական հարցին և հայ ժողովրդի ագգային-ագատագրական շարժմանը: «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում» (1964 թ.) գրքում վերլուծել է սփյուռքահայ կուսակցաթյունների գործունեությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում (մինչև 1960-ական թթ.):

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am