ԽԵՉՈ ( ՞ - 1915 թ., թաղված է Վանում), ազգային-ազատագրական շարժման մարտիկ: ՀՀԴ կուսակցության անդամ: 1904-ին եղել է Իրանում, Նիկոլ Դումանի խմբում փորձել է անցնել Սասուն, 1905-06-ին՝ Թիֆլիսում, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայերի ինքնապաշտպանությանը, հետագայում, 1908-10-ին՝ իրանական հեղափոխական շարժմանը: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18 թթ.) սկզբին հայկական կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրաստամատ Կանայանի օգնականն էր, 1915-ին հեծյալ վաշտի գլուխն անցած մասնակցել է Վանի ազատագրման (1915-ի մայիսի 5) մարտերին և առաջինը մտել ազատագրված Վան: Այնուհետև Խեչոյի վաշտն ուղղվել է դեպի Բաղեշ և Մուշ՝ օգնելու Տարոնի և Սասունի կռվողներին: Զոհվել է մարտում՝ Բաղեշի մոտ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am