ԽԱՍՏՈՒՐԻ ԿՌԻՎ 1899 Թ., տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, Ալաշկերտի Խաստուր գյուղում, հայ ֆիդայիների խմբի (83 մարտիկ) և թուրք-քրդական կանոնավոր զորքի (1000-ից ավելի) միջև: Խումբը, Խանի հրամանատարությամբ Տարոն զենք փոխադրելիս, Կարսի մոտ սահմանն անցնելով, մատնությամբ Խաստուրում հայտնվել է պաշարման մեջ: Հայդուկները, Խանի հնարամիտ և հանդուգն առաջնորդությամբ, ճեղքել են թշնամու պաշարման շղթան և գրավել Խաստուրից հարավ-արևմուտք գտնվող բարձունքը: Յուրաքանչյուր տասնյակ (տասնապետներից էին Սեպուհը, Մուրադ Սեբաստացին) առաջացել է կռվելով՝ հնարավորություն տալով մյուսին հասնել և բարձրանալ լեռը: Թշնամին կրակել է երկու կողմից, ֆիդայիները, օգտվելով մթությունից, սողալով անցել են կրակի միջով, իսկ հակառակորդի արձակած գնդակները տեղացելեն հենց իրենց վրա: Խաստուրի կռվում թշնամին տվել է 350, ֆիդայիները՝ 17 սպանված: Խաստուրի կռվի և Խանի մասին հայ ժողովուրդը երգեր է հյուսել:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am