ԽԱՍԻՈՏԻՍ Իոաննիս (ծնվել է 1936 թ.), հույն պատմաբան: Փիլիսոփայության դոկտոր, Սալոնիկի համալսարանի նոր պատմության ամբիոնի պրոֆեսոր: Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանությանը, XIX դ. վերջի - XX դ. սկզբի հայ-հունական հարաբերություններին նվիրված աշխատությունների հեղինակՀույները և հայերի կոտորածները, 1890-1896 թթ.», 1981 թ., անգլերեն, «Հայերի ցեղասպանությունը և հույները (1915-1923 թթ.)...», 1990 թ., անգլերեն, «Հունական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին», 1990 թ., հուներեն ևն]: «Թեսալոնիկեի հայկական գաղութը. ձևավորումը, կառուցվածքը, գաղափարախոսությունը և հասարակական էությունը» (1986 թ., համահեղինակ) աշխատության մեջ շարադրված է Հունաստանի ամենամեծ հայկական համայնքներից մեկի առաջացման և զարգացման պատմությունը: Խասիոտիսը մասնակցել է հայերի ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժոդովների:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am