ԽԱՆ (Թիրաքյան Բարսեղ) [1863 թ., գ. Դերեվանք (Կեսարիայի գավառում) – 1903 թ., Բասեն], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Հնչակյան, ապա՝ ՀՀԴ կուսակցության անդամ: Մասնակցել է Կ. Պոլսում Գում Գափուի (1890 թ.) և Բաբը Ալիի (1895 թ.) ցույցերին, ապա անցել Կովկաս, Պարսկաստան: Որպես տասնապետ մասնակցել է Խանասորի արշավանքին (1897 թ.): 1899-ի հոկտեմբերի 26-ին, զինատար խմբով (83 հոգի) Կարսից Տարոն անցնելիս, Ալաշկերտի Խաստուր գյուղի մոտ կռվի է բռնվել (տե՛ս Խաստուրի կռիվ 1899 թ.) թուրք կանոնավոր զորքի և «համիդիե» գնդերի հետ (այստեղ դրսևորվել է Խանի հրամանատարական հմտությունը): 1903-ի սեպտեմբերին «Կայծակ» հեծելախմբով Սասուն գնալիս՝ կռիվներ է մղել Բասենում (Բոցիկի և Գոմաձորի մոտ) և զինակիցների հետ զոհվել հերոսաբար: Խանի մասին հայ ժողովուրդը երգեր է հյուսել:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am