ԽԱԼԻԼ բեյ Մենթեշե (1874-1955  թթ.), թուրք գործիչ: «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է մեջլիսի պատգամավոր, զբաղեցրել ներքին գործերի նախարարի, այնուհետև՝ պետական խորհրդի նախագահի պաշտոնները: «Թեշքիլաթ-ը մահսուսեի» գործուն մասնակից: Խալիլի ցուցումով բանտերից ազատվել են քրեական հանցագործները, որոնք կազմել են այդ կազմակերպության կորիզը և հայերի ցեղասպանությունն անմիջականորեն իրականացնողներից էին: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո Խալիլը հայերի տեղահանության կազմակերպման մեղադրանքով կանգնել է դատարանի առաջ, սակայն շուտով անգլիացիները, ի թիվս այլ թուրք հանցագործների, Խալիլին տեղափոխել են Մալթա, և դատական գործը դադարեցվել է: Հետագայում վերադարձել է Թուրքիա և զբաղեցրել պատասխանատու պաշտոններ կառավարության մեջ:

Մ. Բոջոլյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am