ՎԱԶԳԵՆ (Տերոյան Տիգրան) [1873 թ., Վան – 1898 թ., գյուղ Կուռուբաշ (Վան)], ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Վանի Հայկազյան կենտրոնական վարժարանում: Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, բանտից ազատվելուց հետո անցել Սալմաստ (1895 թ.), այնտեղից Նիկոլ Դումանի խմբի (60 հոգի) հետ՝ Վան (ճանապարհին կռիվներ մղելով): Մասնակցել է 1896 թ. Վանի «մեծ դեպքին»: Դեմ է եղել Խանասորի արշավանքին (1897 թ.): Գուրգենի խմբում կռվել է Սպահան լճի մոտ: Խուսափել է մասնակի և վաղաժամ ընդհարումներից, ձգտել գաղտնորեն զինելով ժողովրդին՝ նախապատրաստել ընդհանուր ապստամբության: Կազմել է ընդհանուր ապստամբության առաջին հրահանգը: Վանից ոչ հեռա, Կուռուբաշ գյուղի ջրաղացում թուրքերը պաշարել են Վազգենին իր ընկերների (Արշակ Չալկադրյան, շատախցի Միքո) հետ. հերոսաբար զոհվել է կռվում:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am