ԹՈՒՐՇՅԱՆ Հարություն Գևորգի (1900, Վան - 1978, Երևան), պատմաբան, թարգմանիչ: Պատմական գիտությունների թեկնածու: «Սարդարապատի հերոսամարտը» (1965, 2-րդ հրտ. 1969) աշխատության մեջ լուսաբանել է Հայաստանի դրությունը 1918-ին՝ Անդրկովկասը Ռուսաստանից անջատվելուց հետո մինչև Բաթումի պայմանագիրը (1918): Հանգամանորեն նկարագրել է թուրք զավթիչների արշավանքը Հայաստան, հայկական զորքի վիճակը, ժողովրդական աշխարհազորի կազմակերպումը: Սարդարապատի ճակատամարտը (1918) ներկայացնելով որպես ժողովրդական պատերազմ՝ հեղինակը ցույց է տվել նրա բախտորոշ նշանակությունը հայ ժողովրդի նոր պատմության համար: Աշխատությանը կցված են ճակատամարտի մասնակից հայկական զորքերի հրամանատարներից մեկի՝ գեներալ Մ. Սիլիկովի 1929-ին գրած հուշերը, որոնք վերաբերում են թուրքերի դեմ Երևանի զորաբաժնի մարտական գործողություններին:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am