ԹՈՒՐՍԱՐԳՍՅԱՆ Կարապետ, Աղասի (1871, Հաճըն - ՞), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հնչակյան կուսակցության անդամ: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Վաղ հասակում ընդգրկվել է ազատագրական պայքարի մեջ: 1894-96-ին հայկական կոտորածների ժամանակ, 5 կուսակիցների [Ապահ, Մլեհ (Ասատուր Տամկաճյան), Հրաչյա Մարալ (Գրիգոր Ղարիբյան), Կարապետ, Նշան] հետ ղեկավարել է Զեյթունի հայերի մի քանի ամիս տևած հերոսական պաշտպանությունը թուրք և քուրդ ջարդարարներից: Գրել է «Զեյթունի պատմություն» գիրքը (2 հրտ. 1962), որը թարգմանվել է ֆրանսերեն:

Հ. Պողոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am