ԹՈԽՄԱԽՅԱՆ Արսեն (Հարություն) (1843, Վան - 1891), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Ավարտել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը: Մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» գաղտնի կազմակերպության հիմնադրմանը (1872): Արևմտահայերի ազատագրության հարցով զբաղվել է դեռևս 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմից առաջ: Հրատարակել է գրքույկներՀայրենիքի պահանջներ և հայ գյուղացին», 1881 թ., «Մասիս լեռների հարավային ստորոտներ», 1882 թ.)՝ արևելահայությանը արևմտահայերի ծանր կացությանը ծանոթացնելու նպատակով: Թիֆլիսում միացել է «Արծրունու խմբակին»: 1883-ին, Թիֆլիսի նարոդնիկական խմբակի հանձնարարությամբ, անցել է Վան: 1884-ին Աղբակի Ս. Բարդուղիմեոսի վանքի վանահայրն էր: 1886-ին Շատախում ձերբակալվել է, բանտարկվել (մեղադրվել է «Մշակին» թղթակցելու մեջ): Բանտից ազատվել է, սակայն Չուխ Գեդուկի կռվից (1889 թ.) հետո նորից է ձերբակալվել: Հետագայում անցել է Պարսկաստան (Դերիկի վանք), այնուհետև Ս. Ատեփանոս Նախավկայի վանքի վանահայրն էր: 1891-ին, սխալմամբ մեղադրվելով մատնության մեջ, ահաբեկվել է յուրայինների կողմից:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am