ԹՈՓՉՅԱՆ Եղիշե (՞ - 1909), հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Եղել է ուսուցիչ Շիրակի շրջանում: 1898-ից՝ սոցիալական գիտությունների ունկնդիր նախ Պետերբուրգի, ապա՝ Բեռլինի համալսարանում: 1905-ին Թիֆլիսում մասնակցել է հեղափոխական խմորումներին: 1907-ին, ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է Արևելյան բյուրոյի անդամ: 1908-ին անցել է Կարին, հիմնել «Հառաջ» շաբաթաթերթը (լույս է տեսել 1909-ի մայիսի 31-ից): Դավադրաբար սպանվել է Կ. Պոլսից Կարին վերադարձի ճանապարհին:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am