ԹԼԿԱՏԻՆՑԻ (Հարությունյան Հովհաննես), [1860, գ. Թլկատին (Արևմտյան Հայաստանում) - 1915, Մեծ եղեռնի զոհ), գրող, մանկավարժ, հասարակական գործիչ: Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը: 1887-ին հիմնադրել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը: Արևմտահայ մամուլում տպագրվել են Թլկատինցու ակնարկները, նորավեպերը: Թլկատինցու գեղարվեստական ստեղծագործություններն արտացոլում էին 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանում տիրող քաղաքական և սոցիալական բարդ ու լարված իրավիճակը: «Գլխուդ ջուր դիր» (1896 թ.), «Գեղի նամակներ» (1892 թ.) շարքում, «Վերջին տեղը» (1900 թ.), «Ճախրակին առաջքը» (1900 թ.) գործերում պատկերված է արևմտահայ գյուղացու ողբերգությունը՝ հատկապես 1894-96-ի կոտորածներից հետո, նրա անպաշտպանվածությունը թուրքական իշխանություններից ու խուժանից:

1915-ին թուրք ջարդարարները թաքստոցից գտել են Թլկատինցուն, կնոջն ու երեխաներին և սպանել:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am