ՏԻՐԿՈՎԱ Արիադնա (1869-1962), ռուս լրագրող, գրող: Աշխատակցել է Բիրժևիե Վեդոմոստի (“Биржевые ведомости”), Ռուսսկիե վեդոմոստի (“Русские ведомости”) թերթերին: 1911-1912 թվականներին եղել է Թուրքիայում: Գրել է «Հին Թուրքիան և երիտթուրքերը: Մեկ տարի Կոստանդնուպոլսում» (1916) գիրքը, որտեղ հանգամանորեն քննել է թուրքերի կյանքի քաղաքական և այլ կողմերը: Համեմատելով Օսմայան կայսրության և երիտթուրքերի քաղաքականությունը` Տիրիկովան նշել է «Հայ ժողովրդի անօրինակ կոտորածը ապացուցում է, որ չնայածՏիրկովա Արիադնա (1869-1962) եվրապայից փոխառնված ծրագրերին ու կարգախոսներին, երիտթուրքերը ըստ էության ոչնչով չեն տարբերվում հին թուրքերից» (էջ 7): Տիրիկովան գտնում էր, որ հայերի ջարդերի պատմությունը արյունոտ տառերով գրված դատավճիռ է երիտթուրքերին (նույն տեղում` էջ 127): Խոսելով Թուրքիայում հայերի կոտորածների մասին` Տիրիկովան գրել է. «Հայկական ջարդերի նկարագրությունը հիշեցնում է հին կոտորածների սարսափելի տարեգրությունները, երբ հաղթողները սպանում և տանջում, թալանում և բռնաբարում էին պարտվածներին այնպիսի սանձարձակությամբ, ինչպիսին հատուկ է գազաններից միայն  մարդուն: 1896 թվականին հենց Կոստանդնուպոլսում երեք օրվա ընթացքում սպանվել է 10 հազար հայ` չխոսելով տասնյակ հազարներով սպանվածների ու վիրավորների, թալանվածների մասին ` մեծ ու փոքր գավառական քաղաքներում: Աբդուլ Համիդի տապալումից և սահմանադրության հռչակումից անմիջապես հետո իրագործվեց Ադանայի ջարդը»( նույն տեղում` էջ 62-63): 

Ա. Զաքարյան
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am