ԲՈՅԱՋՅԱՆ Տիգրան [1895, Արմտան (Արևմտյան Հայաստանում) - 1985 (ԱՄՆ)], իրավաբան, պատմաբան: 1910-ից բնակվում էր ԱՄՆ-ում: Կրթությունն ստացել է Հյուսիս-Արևմտյան ու Բոստոնի համալսարաններում: Ուսումնասիրել է իրավունք՝ ստանալով մագիստրոսի աստիճան (1925): 1917-ին, որպես կամավոր, Հայկական լեգեոնի կազմում կռվել է Պաղեստինի ճակատում: Պատերազմից հետո մնալով Կիլիկիայում՝ զբաղվել է հայ գաղթականների օգնության հարցերով: 1919-ին կրկին վերադարձել է ԱՄՆ: Եղել է ՀԲԸՄ ղեկավարության անդամ:

Գրել է հայերին և Հայաստանին վերաբերող աշխատություններ: Արժեքավոր է նրա «Հայաստան, մի մոռացված ցեղասպանության գործը» (1972, անգլերեն) աշխատությունը, որտեղ ի մի է բերել հավաստի աղբյուրներից քաղված բազմաթիվ փաստաթղթեր՝ ներկայացնելով այդ ահավոր ոճրագործության նախապատմությունը և ապացուցել, որ այղ ամենի պատասխանատվությունը ընկնում է թուրքական կառավարության ու նրա ղաշնակից Գերմանիայի վրա: Բոյաջյանի աներկբա եզրակացությունն այն է, որ Հայկական հարցը տակավին փակված չէ որ մոռացված ցեղասպանությունը չի ունեցել իր Նյուրնբերգն ու արդարության դատը և, որպես հայերից խլված հայրենիքի վերականգնման գործ, դեռևս ուժի մեջ է:

Ջ. Թորոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am