ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ (լատ. deportato-արտաքսում, աքսոր): Իրավունքի մեջ «տեղահանություն» տերմինով են կոչել աքսորի առանձին տեսակները, որը 18-19-րդ դդ. ֆրանսիական քրեական իրավունքը կիրառել  է տարբեր ժամկետներով, այդ թվում` Ֆրանսիայից ցմահ արտաքսվող հանցագործների նկատմամբ: 19-րդ դ. վերջից ի վեր, տեղահանությունը որպես պատժամիջոց չի կիրառվել:

1915-16թթ-ին երիտթուրքական կառավարության որոշմամբ իրականացվեց Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայ բնակչության բռնի տեղահանություն, որը հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանության բաղկացուցիչ մասն էր (տե´ս Մեծ եղեռն):

ԽՍՀՄ-ում 1941-45թթ-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին և նրանից հետո ամբողջատիրական վարչակարգի պայմաններում, ֆաշիստական զավթիչների հետ համագործակցության կեղծ մեղադրանքով իրականացվեց որոշ ժողովուրդների (Ղրիմի թաթարներ, Պովոլժիեի գերմանացիներ, չեչեններ, ինգուշներ և այլն) տեղահանությունը: Հետագայում պետական իշխանության բարձրագույն մարմինները դատապարտեցին այդ անօրինական գործողությունները և տեղահանված ժողովուրդներն արդարացվեցին:

 

Գ. Խուդավերդյան

 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Ամջա Հ., Տեղահանություն և ոչնչացում, Երևան 2007թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am