«ԹԵՇՔԻԼԱԹ-Ը ՄԱՀՍՈՒՍԵ» (Teskilat-i mahsuse - հատուկ կազմակերպություն), առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) սկզբին «Միություն և առաջադիմություն» կուսակցության նախաձեռնությամբ ստեղծված երկու գաղտնի կազմակերպության անվանումը: Մեկը եղել է զինվորական և ստեղծվել է ռազմական նախարարության հովանավորության ներքո (ղեկավար՝ Սուլեյման Ասքերի բեյ, կենտրոնը՝ Կ. Պոլիս): Այդ կազմակերպությունը, Կովկասի մահմեդականներին Ռուսաստանի դեմ հանելու նպատակով, հավաքագրել է Կովկասի տարածքին ծանոթ, տեղի ժողովուրդների լեզուներին տիրապետող մարդկանց և խմբերով, գաղտնի ուղարկել Ռուսաստան: Ունեցել է մասնաճյուղեր այլերկրների համար:

Երկրորդ կազմակերպությունը գտնվել է ՆԳՆ անմիջական տրամադրության տակ. Բեհաէդդին Շաքիրի ղեկավարությամբ, բանտերից հավաքագրելով քրեական հանցագործներին, նրանցից ստեղծել է հրոսակախմբեր, որոնք գործնականում իրականացրել են արևմտահայերի տեղահանությունն ու կոտորածները:

Ս. Փափազյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am