ԹԵՐԶԻԲԱՇՅԱՆ Ավետիս Հարությունի (1873, Վան - 1947, Փարիզ), հասարակական-քաղաքական գործիչ, գրող: Սովորել է Վանի Հիսուսյան և Երամյան վարժարաններում: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո ընտրվել է Վանի քաղաքապետ: Մասնակցել է 1915-ի Վանի հերոսամարտին, որից հետո ռուսական զորքերի ու հայ գաղթականների հետ անցել Արևելյան Հայաստան: Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Թուրքիա, որոշ ժամանակ ապրել Կ. Պոլսում, որտեղ մասնակցել է ռամկավար ազատական կուսակցության հիմնադրմանը, այնուհետև հաստատվել է Փարիզում: 1924-26-ին խմբագրել է «Ապագա» թերթը: Հեղինակ է պատմահուշագրական երկերի՝ նվիրված Մ. ԽրիմյանինԱրծիվը իր բույնի մեջ», 1938), Պողոս Նուբար փաշայինՆուպար». 1939), զորավար ԱնդրանիկինԱնդրանիկ»,1942): Գրել է նաև այլ գեղարվեստական գործեր՝ վեպեր, պիեսներ, պատմվածքներ:

Գ. Գույումջյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am