ԹԵՈԴԻԿ (Լաբճինճյան Թեոդոս Գրիգորի) (1873, Կ. Պոլիս - 1929, Փարիզ), գրող, բանասեր: Կրթությունն ստացել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանում, Պերպերյան վարժարանում և Ռոբերտ քոլեջում: Աշխատակցել է Կ. Պոլսի հայ պարբերականներին: Հեղինակ է ուղեգրական նոթերի, նորավեպերի և գրականագիտական գործերի: 1907-ին հիմնադրել է «Ամենուն տարեցույցը» տարեգիրքը: 1915- ին թուրքական իշխանությունները Թեոդիկին շղթայակապ աքսորել են Դեյր Էզ Զոր: Հայ մարտիկների մի խմբի հաջողվել է ազատել նրան: Թեոդիկը ուրիշի անվան տակ մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտն աշխատել է Տավրոսի թունելախորշի ռազմական շինարարությունում: Կ. Պոլիս վերադառնալուց հետո գրել է Մեծ եղեռնին նվիրված «Հուշարձան ապրիլ տասնմեկին (24-ին(1919), «Զուլումը և մեր որբերը» (1920), «Գողգոթա» (հրտ.1966) աշխատությունները: «Ամենուն տարեցույցում» (1916-20 թթ.) Թեոդիկը հրապարակել է տեղեկություններ արևմտահայ 760 մտավորականների մասին, որոնք դարձել են 1915-ի ցեղասպանության զոհ: 1923-ին Թեոդիկը հեռացել է Կ. Պոլսից, բնակվել Փարիզում, որտեղ և հրատարակել է «Ամենուն տարեցույցի» վերջին հատորները:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am