ՍԹԻՎԵՆՍՈՆ Ֆրենսիս Սայմուր. անգլիական հասարակական-քաղաքական գործիչ, բրիտանական խորհդրարանի անդամ: Անգլո-հայկական միության առաջին նախագահը: Գրել է մի շարք աշխատություններ, որոնցում վերլուծել է Արևմտյան Հայաստանի վիճակը, Հայկական հարցի նկատմամբ տերությունների քաղաքականությունը: Գտնում էր, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը, որի իրականացումը կբարելավեր Օսմանյան կայսրության հայերի վիճակը, Հայկական հարցը վերածեց միջազգային հարցի, ինչը ձեռնտում էր սուլթանին, քանի որ Մերձավոր Արևելքում եվրոպական տերությունների փոխադարձաբար բացառող շահերը հնարավորություն կտային նրան անորոշ ժամանակով հետաձգել անցանկալի բարեփոխումների կատարումը: Սթիվենսոնը նշել է , որ Մեծ Բրիտանիայի համար «տեսականորեն ցանկալի ուղի կլիներ բոլոր տերությունների մասնակցությունը Հայկական հարցի լուծմանը, սակայն բոլոր տերություններ փոխադարձ համագործակցությունը պարտադիր չէ: Բավական է, որպեսզի Անգլիան և Ռուսաստանը որպես շահագրգիռ տերություններ գործեն համատեղ և անկեղծորեն ի շահ արդարության և մարդկության»:

Ա. Կիրակոսյան
 
Գրականության ցանկ
 
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:
 
The Armenian Agitation: A Rejoinder to Sadik Effendi, "The New Review", 1893, v. 9.

Armenia, "Cotemporary Review", 1895, v. 67.
 
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am