Արբաշ Սամիր,արաբ լրագրող,հայագետ (Սիրիա):1991-ին Բեյրութում լույս է տեսել Արբաշի «Հայաստան. հող և ժողովուրդ» աշխատությունը՝գրված աղբյուրագիտական լայն հենքի վրա: Հեղինակը ճշմարտացիորեն տվել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հանգամանորեն լուսաբանել է օսմանյան սուլթանների քաղաքականությունը հայերի նկատմամբ Արևմտյան Հայաստանը նվաճելուց հետո մինչև XX դ. 10-ական թթ. վերջը:Մասնավորապես անդրադարձել է սուլթան Աբդուլ Համիդի II բռնակալության շրջանին, երբ սկսվել է հայերի ցեղասպանությունը: Ամենայն մանրամասնությամբ նկարագրել է 1894-96-ի ջարդերը, քննադատել եվրոպական պետություններին, որոնք գործնական որևէ բան չարեցին՝ կանխելու այդ կոտորածները: Երիտթուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը, ինչպես մեկնաբանում է Արբաշը, հայերին վերացնելով Հայկական հարցը լուծելու նրանց նպատակն էր,ձգտումն էր նաև Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդներին բռնի թրքացնելով ստեղծել «մաքուր» թուրքական պետություն: Ներկայացնելով ղարաբաղյան հիմնահարցը և նրա հանդեպ հանդես բերելով անաչառ մոտեցում` Արբաշը ասել է ճշմարտությունը և այն հասցրել արաբ հասարակությանը:

 

Ն.Հովհաննիսյան   

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց», Երևան, 1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am