ՌԱՄՍԵՅ (Ramsey) Ուիլյամ Միտչել (1851-1928 թթ.), շոտլանդացի հնագետ ու պատմաբան: 1885 թվականից՝ Օքսֆորդի համալսարանի դասական հնագիտության ամբիոնի վարիչ: 1880 թվականից սկսած հաճախակի ճանապարհորդել է Թուրքիայում, ուսումնասիրել Փոքր Ասիայի պատմությունն ու աշխարհագրությունը: Հեղինակել է «Փոքր Ասիայի պատմական աշխարհագրությունը» (1890 թ.), «Փռյուգիայի քաղաքներն ու թեմերը» (1895-97 թթ.), «Հեղափոխությունը Կոստանդնուպոլսում և Թուրքիան» (1909 թ.), «Ասիական տարրերը հունական քաղաքակրթության մեջ» (1927 թ.) ևն աշխատություններ:

«Տպավորություններ Թուրքիայից» (1897 թ.) գիրքը Ռամսեյի՝ Օսմանյան կայսրությունում 12-ամյա ճանապարհորդությունների արդունքն է, որտեղ մանրամասն նկարագրված է քրիստոնյա ժողովուրդների, մասնավորապես՝ հայերի դրությունը թուրքական բռնապետական լծի տակ: «Երկու կոտորած Փոքր Ասիայում» հոդվածում Ռամսեյը, զուգահեռ անցկացնելով 1894-96 թթ. հայկական կոտորածների և հռոմեական կայսր Դիոկղետիանոսի քրիստոնյաների դեմ 303-304 թթ. վարած դաժան հալածանքների միջև, գտնում է, որ հռոմեական արշավանքների ժամանակ քրիստոնյա խաղաղ բնակչությանը հասցված վնասներն ու տառապանքները խամրում են XIX դ. վերջի հայկական կոտորածների առջև, երբ «... կառավարությունը կանխամտածված կերպով ոչնչացնում էր իր հպատակների մի մասին»:

Ս. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am