ՔԻՅԱՌ (Quillard) Պիեռ (1864-1912 թթ.), ֆրանսիացի բանաստեղծ, հասարակական գործիչ: Տարբեր հավաքներում բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում ճնշված ժողովուրդների հատկապես հայերի և մակեդոնացիների իրավունքների պաշտպանությամբ, քննադատել այդ հարցում մեծ տերությունների պասսիվ դիրքորոշումը: Ֆրանսիական հայասերների շարժման հիմնադիրը: Լինելով Կ. Պոլսում 1895-ի հայերի կոտորածների ականատեսը՝ այդ մասին թղթակցություններ է ուղարկել ֆրանսիական մամուլին: 1902-ին Քիյառի նախաձեռնությամբ հրավիրվել է հայասերների եվրոպական կոնգրեսը, որը դատապարտել է խաղաղ հայ բնակչության նկատմամբ սուլթանական վարչակարգի վայրագությունները: Քիյառի Մարդկային իրավունքների լիգայի գլխավոր քարտուղարն էր, 1900-14-ին Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագիր: Հեղինակ է Հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների («Հայկական հարցը և Եվրոպան», 1896, «Նկատառումներ և փաստաթղթեր ի պաշտպանություն հայերի», 1902 և ուրիշներ): Սուր քննադատության է ենթարկել ֆրանսիական կառավարության քաղաքականությունը Հայկական հարցում:

Ռ. Սահակյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am