ՕՏՅԱՆ Գրիգոր Պողոսի (1834թ., Կ. Պոլիս - 1887թ., Փարիզ), հասարակական- քաղաքական գործիչ, հրապարակախոս: Ակզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ուսումը շարունակել Փարիզում: Ականատեսն է 1848թ-ի Ֆրանսիական բուրժուական հեղափոխության, որը զգալի ազդեցություն է գործել նրա գաղափարական ձևավորման վրա: 1851թ-ին վերադարձել է Կ.Պոլիս: Եղել է լուսավորական-սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը: 1875-1876թթ-ին օգնել է Միդհաթ փաշային՝ մշակելու օսմանյան սահմանադրությունը: 1878թ-ի Բեռլինի կոնգրեսի նախօրեին, Կ. Պոլսի հայոց պատրիարքի հանձնարարությամբ, մշակել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի օսմանյան Հայաստանի»): Բեռլինի կոնգրեսից հետո նշել է, որ Հայկական հարցը դարձել է միջազգային դիվանագիտության շահարկության առարկա: Թուրքական սահմանադրության արգելումից հետո, սահմանադրականների նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդ ll-ի ծավալած հալածանքների պայմաններում, Օտյանը 1880թ-ին վտարանդվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը:

  

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am