ՆԱԶԻՄ (Nazim) բեյ Սելանիկլի (1870-1926 թթ.), թուրք գործիչ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության գաղափարախոս և գլխավոր քարտուղար: Գործուն մասնակցություն է ունեցել պանթյուրքիզմի գաղափարների մշակմանը, փորձել է հիմնավորել Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդներին վերացնելու անհրաժեշտությունը: 1915 թ. սկզբին մասնակցել է երիտթուրքական ղեկավարների այն գաղտնի խորհրդակցությանը, որտեղ որոշվել է լիովին ոչնչացնել հայերին՝ հայտարարելով, որ Թուրքիայում չպետք է մնա և ոչ մի հայ: Առաջին աշխարհամարտում (1914-18 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո փախել է Գերմանիա: Կ. Պոլսի ռազմական դատարանը նրան հեռակա կարգով մահվան է դատապարտել (տե՛ս Երիտթուրքերի դատավարություն 1919-20 թթ.): 1923 թ. վերադարձել է Թուրքիա, հարել Մուստաֆա Քեմալի քաղաքական հակառակորդներին, մասնակցել նրա դեմ դավադրությանը, որի համար կախաղան է բարձրացվել:

Ռ. Սահակյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am