ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Լուիզ Ծիածան [1926 թ., Սան Ֆրանցիսկո – 1974 թ,, Նյումեն (ԱՄՆ- ում)], պատմաբան (ԱՄՆ): Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանը: Հայագիտություն է դասավանդել Ֆրեզնոյի համալսարանում, այնտեղ հիմնել հայագիտական ամբիոն: Զբաղվել է XIX դ. վերջի հայ ազատագրական շարժման հարցերով, հայ մշակույթի պատմության ուսումնասիրությամբ: «Հայ հեղափոխական շարժումը» (1963 թ., անգլերեն) աշխատության մեջ քննել է XIX դ. 2-րդ կեսին արևմտահայերի ազատագրական պայքարի պատճառներն ու ընթացքը, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունը, եվրոպական երկրների վերաբերմունքը Հայկական հարցին ևն:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am