ԼՈԲԱՆՈՎ-ՌՈՍՏՈՎՍԿԻ Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896 թթ.), ռուս դիվանագետ, իշխան: 1878-79-ին դեսպան Թուրքիայում, 1879-82-ին՝ Անգլիայում, 1882-95-ին՝ Ավստրո-Հունգարիայում, 1895-ին՝ Գերմանիայում: 1895-96-ին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար: Ի հակադրություն Ա. Գորչակովի, նրա քաղաքական հավատամքն էր՝ եթե Ռուսաստանը պետք է զիջումների գնա իր արևելյան քաղաքականության մեջ, ապա ավելի լավ է այդ զիջումները կատարի ոչ թե եվրոպական երկրներին, այլ հենց Թուրքիային, որպեսզի իր խիստ պահանջներով նրան չմղի Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի գիրկը: Արևմտյան Հայաստանում «նոր Բուլղարիա» թույլ չտալու մտահոգությամբ՝ նա դեմ էր հայկական արմատական բարենորոգումներին և խրախուսում էր «Հայաստան առանց հայերի» ցարական քաղաքականությունը, որը արձակեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի ձեռքերը՝ իրագործելու արևմտահայերի 1894-96-ի ջարդերը:

Հավաքել և հրատարակել է արխիվային նյութեր (XVIII-XIX դդ ), զբաղվել ռուսական ազնվական ընտանիքների (այդ թվում՝ հայազգի Դելյանովների) տոհմագրությամբ:

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am